«Հրապարակ».–
Հայերին վտարում են Աբխազիայից

17:34 / 24.02.2010
Աբխազիայում, որտեղ բնակչութեան աւելի քան 30 տոկոսը կազմում են հայերը, վերջին օրերին ուժգնացել են ճնշումները նրանց նկատմամբ, գրում է «Հրապարակ» թերթը:

Թերթի տւեալներով, արդէն փորձեր են ձեռնարկւում Հայ բնակչութեանը հանրապետութիւնից արտաքսելու ուղղութեամբ:
Աբխազները, որոնց դրդում են ռուսները, պահանջում են, որ Հայաստանը ճանաչի հանրապետութեան անկախութիւնը, հակառակ դէպքում թոյլ չեն տայ, որ հայերը բնակւեն այնտեղ:
Իրավիճակի մասին տեղեկացւած են նաեւ Հայաստանի իշխանութիւնները, սակայն նրանք չեն շտապում ինչ-որ բան ձեռնարկել, քանի որ ցանկացած քայլ կարող է յանգեցնել Վրաստանի բացասական արձագանքին, իսկ դա կը բարդացնի Ջաւախքի հայերի վիճակը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: