Անցած շաբաթւայ ընթացքում Ադրբեջանը 76 անգամ խախտել է հրադադարը
17:33 / 22.02.2010
Անցած շաբաթւայ ընթացքում ԼՂՀ եւ Ադրբեջանի զինւած ուժերի շփման գծում ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտման 76 դէպք է գրանցւել։
Համաձայն ԼՂ պաշտպանութեան նախարարութեան օպերատիւ տւեալների՝ ադրբեջանական կողմը կրակել է հարաւ-արեւելեան, կենտրոնական, հիւսիս-արեւելեան եւ հիւսիսային ուղղութիւններում։ Հրադադարի խախտման դէպքեր ամենաշատը նկատւել են հարաւային եւ հարաւարեւելեան շփման գծերում։ Միայն փետրւարի 14-ից 15-ը Հորադիզի ուղղութեամբ կրակ է բացւել 17 անգամ։
Շնորհիւ ԼՂՀ Պաշտպանական բանակի ձեռնարկւած պատասխան գործողութիւնների՝ թշնամին դադարեցրել է կրակը։ Ղարաբաղեան կողմը վնասներ չի կրել։
Շնորհիւ ԼՂՀ Պաշտպանական բանակի ձեռնարկւած պատասխան գործողութիւնների՝ թշնամին դադարեցրել է կրակը։ Ղարաբաղեան կողմը վնասներ չի կրել։
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment