Ադրբեջանը կարող է թիկունքից հարւածել Իրանին, եթէ նա յայտնւի ռազմաքաղաքական անցանկալի իրավիճակում
20:38 / 22.02.2010
Ադրբեջանի խորհրդարանի խօսնակ Օքթայ Ասադովը, գտնւելով Թեհրանում, հանդիպել է իրանցի իր պաշտօնակցի հետ, որտեղ յայտարարել է, որ «Հայաստանը տարածքային պահանջներ ունի բոլոր հարեւանների նկատմամբ»:

Այս առնչութեամբ ԼՂՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանէսեանը յիշեցրեց, որ Ասադովի Իրան այցելութեան հէնց յաջորդ օրը Բաքւում Իրանի դեսպանատան մօտ ցոյց է կազմակերպել Ադրբեջանցիների համաշխարհային կազմակերպութիւնը, պարզելով պաստառ հետեւեալ գրութեամբ. «Ստեղծենք միասնական Ադրբեջան` Թաւրիզ մայրաքաղաքով»:
Վ. Աթանէսեանը չի բառացել, որ հակաիրանական հիստերիայի առիթ է հանդիսացել նաեւ Հայաստանում Իրանի դեսպանի վերջին յայտարարութիւնը Լեռնային Ղարաբաղի հետ իր երկրի ընդհանուր սահմանի եւ Ղարաբաղեան կարգաւորման հարցում յատուկ հետաքրքրութիւն ունենալու մասին:
«Ամէն դէպքում այդ ակցիան շատ ակնյայտ ցոյց տւեց, թե որ երկիրը հարեւանների, մասնաւորապէս` Իրանի հանդէպ տարածքային պահանջներ ունի, որտե՞ղ են հակաիրանական տրամադրութիւններ խմորւում, եւ ո՞վ կարող է այդ երկրին թիկունքից հարւածել, եթէ վերջինս յայտնւելու լինի ռազմաքաղաքական որեւէ անցանկալի իրավիճակում»,- ընդգծեց Ղարաբաղցի պատգամաւորն ու յաւելեց. «Այս ենթադրութեան օգտին է խօսում նաեւ փաստը, որ, չնայած իրանական կողմի բարի կամեցողութեան, Ադրբեջանն այդպէս էլ չի վերացնում երկու երկրների միջեւ վիզային ռեժիմը, իսկ փոխարէնը մտադիր է դեսպանատուն բացել Իսրայէլում»:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment