Բակօ Սահակեանն այցելել է առաջնային գծի զօրամասեր

13:46 • 20.02.10
ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանը երէկ այցելել է պաշտպանութեան բանակի` առաջնային գծի կենտրոնական և հարաւ-արևելեան ուղղութեամբ տեղակայւած մի շարք զօրամասեր:
Արցախի զինւած ուժերի գերագոյն գլխաւոր հրամանատարը լսել է մարտական հերթապահութիւն կրող հրաձգային ստորաբաժանումների հրամանատարների զեկոյցները, ծանօթացել պաշտպանական համակարգի ամրապնդմանն ուղղւած աշխատանքներին և ծառայութեան ընթացքում աչքի ընկած լաւագոյն զինծառայողներին պարգևատրել յուշանւէրներով:Ինչպէս յայտնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայութիւնից, Բակօ Սահակեանը ներկայ է գտնւել տանկահրաձգային և հրաձգային վարժութիւններին:
Նախագահն այցելել է նաև գումարտակներից մէկի սպայական աւան և տեղում ծանօթացել այնտեղ իրականացւող շինարարական աշխատանքներին:

Tert.am

0 Պատգամ: