Թուրքիայում շարունակւում են ձերբակալւած պաշտօնաթող զինւորականների հարցաքննութիւնները
23.02.2010
Գէորգ ՍտամբոլցեանՍտամբուլի դատարանն այսօր ողջ օրւայ ընթացքում հարցաքննում էր երկուշաբթի լուսադէմին ձերբակալւած պաշտօնաթող զինւորականներին:
Զորացրւած գեներալներին, ծովակալներին եւ գնդապետներին ոստիկանութիւնը ձերբակալեց չորս խոշորագոյն քաղաքներում՝ Անկարայում, Ստամբուլում, Բուրսայում եւ Իզմիրում իրականացւած գործողութեան ընթացքում: Ձերբակալւածների թւում են ռազմածովային եւ ռազմաօդային ուժերի նախկին հրամանատարները, Ստամբուլում տեղակայւած 1-ին բանակի նախկին հրամանատարը:
Ոստիկանութիւնը պնդում է, որ զինւորականները 2003-ին ռազմական յեղաշրջում էին ծրագրում՝ նպատակ ունենալով տապալել Էրդողանի կառավարութիւնը: Այս ծրագրով նախատեսւում էր երկրում քաոսային իրավիճակ ստեղծել` բանակի միջամտութիւնն ապահովելու համար: Մասնաւորապէս, պէտք է պայթեցւէին Ստամբուլի մզկիթներից մի քանիսը, արհեստականօրէն սրւելու էին յարաբերութիւնները հարեւան Յունաստանի հետ: Իրենք` ձերբակալւած զինւորականները, պնդում են, որ որպէս յեղաշրջման ծրագիր ներկայացւող փաստաթղթերն իրականում զօրավարժութիւնների պլան էին:
Hurrieyt Daily News թերթի մեկնաբան Օզգուր Օգրիթի խօսքով. - «Վերջին մէկ ամսւայ ընթացքում մենք անընդհատ նոյն բանն ենք լսում, այս մի գեներալին ձերբակալել են, միւսին հարցաքննել, խուզարկւել է Զինւած ուժերի գաղտնի հրամանատարական կէտը: Առաջին անգամ Թուրքիայի հանրապետութեան պատմութեան մէջ նման իրադարձութիւնների ականատեսն ենք դառնում: Որեւէ մէկը Թուրքիայում ի վիճակի չէ կանխատեսել, թէ ի վերջոյ այս ամէնն ինչ աւարտ կունենայ»։
Նրա կարծիքով, վերջին ձերբակալութիւնները որոշակիօրէն տարբերւում են «Էրգենեկոնի» գործից:
«Երբ հետաքննւում էր «Էրգենեկոն» ցանցի գործունէութիւնը` մարդիկ իրաւացիօրէն տարակուսում էին. եթէ այդ կազմակերպութիւնը յեղաշրջում էր նախապատրաստում, ապա ինչու էին բացառապէս լրագրողներ ու համալսարանների դասախօսներ կալանաւորւում: Հանրութիւնը չէր հասկանում` իսկ որտեղ են այն զինւորականները, որ պէտք է իրագործէին յեղաշրջումը: Այս վերջին ձերբակալութիւններով ամէն ինչ կարծես իր տեղն է ընկնում, եւ հետաքննութիւնը որոշակի իմաստ է ձեռք բերում», - նշում է Օգրիթը:
Մէկ այլ թուրք հեղինակի` Star պարբերականի մեկնաբան Մեհմետ Ալթանի կարծիքով. - «Այս նոր դարաշրջանում ռազմականացւած պետութիւնները գոյութեան իրաւունք չունեն: Վերջին զարգացումները վկայում են այն մասին, որ Թուրքիան քեմալիստական պետութիւնից վերածւում է ժողովրդավարական պետութեան»:

0 Պատգամ:
Post a Comment