16:59 / 24.02.2010
Ադրբեջանական կողմը, այդ թւում պաշտօնական աղբիւրները, հայերին բացասական լոյսի ներքոյ ներկայացնելու համար էլ չգիտեն, թէ ինչ կեղծիքների դիմեն եւ ստիպւած են օգտւել Կոսովոյում տեղի ունեցած ջարդերի, տարերային աղէտի հետեւանքով զոհւած քուրդ երեխաների եւ նմանատիպ այլ լուսանկարներից` ներկայացնելով դա որպէս Խոջալույում տեղի ունեցած դէպքերի ապացոյցներ:
Այդ կեղծիքների վերհանմանն է ուղղւած Xocali.net նախագիծը, որի շնորհանդէսը տեղի է ունեցել այսօր:
Շնորհանդէսի ժամանակ «Այլատեացութեան կանխարգելման նախաձեռնութիւն» ՀԿ նախագահ Արմինէ Ադիբեկեանը եւ տեղեկատւութեան անվտանգութեան գծով մասնագէտ Սամուէլ Մարտիրոսեանը ներկայացրել են ադրբեջանցիների կողմից իրականացւող աննախադէպ կեղծիքների և փաստերի աղաւաղման ժամանակագրութիւնը` կապւած Աղդամի (Խոջալուի) 1992թ. դէպքերի հետ:
Ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքներն ու ապատեղեկատւութիւնը բացայայտելու նպատակով «Այլատեացութեան կանխարգելման նախաձեռնութիւն» ՀԿ-ն նախաձեռնել է http://xocali.net/ հասցէով կայքի գործարկումը:
Աղդամի (Խոջալուի) իրադարձութիւնների հետ կապւած ուսումնասիրութիւնների արդիւնքում յայտնաբերւել է մօտ 20 կեղծ լուսանկար, որոնք օգտագործում է ադրբեջանական կողմը` միջազգային հանրութեան շրջանում հայերի նկատմամբ բացասական վերաբերմունք ձևաւորելու նպատակով: Ինչպէս ներկայացրել է Ա. Ադիբեկեանը, ադրբեջանցիները իբր Խոջալուին վերաբերող լուսանկարներ են տարածում, որոնք իրականում 1999թ.Կոսովոյում տեղի ունեցած ջարդերի, տարերային աղէտի հետեւանքով զոհւած քուրդ երեխաների և նմանատիպ այլ լուսանկարներ են: Կամ` ներկայացւում է միեւնոյն դիակը (որն ի դէպ, ակնյայտօրէն ոչ պակաս, քան 15 տարւայ վաղեմութիւն ունի)` նախ մազերով, ապա` գլուխը մաշկահան արւած:
Այս ամէնից բացի, աղաղակող կեղծիքներ են յայտնաբերւել Աղդամում կատարւած ողբերգութեան զոհերի անւանացանկում, որոնք ներկայացւում են ադրբեջանական պաշտօնական կառոյցների կողմից. օրինակ` միեւնոյն մարդու անունը ներկայացւում է լեզւական տարբեր հնչողութիւններով եւ մատուցւում իբրեւ առանձին անուն: Ի դէպ, ՀԿ-ն իր բացայայտումներն արել է` հիմնւելով հէնց ադրբեջանական աղբիւրների վրայ:
Աղդամի (Խոջալուի) դէպքերի առնչութեամբ http://xocali.net/ կայքում առանձնացւած են Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյեանի եւ քաղաքագէտ Լեւոն Մելիք-Շահնազարեանի ուսումնասիրութիւնները եւ ադրբեջանական կեղծիքների վերաբերեալ նրանց բացայայտումները: Նախագծի իրականացմանը օգնել են նաեւ openarmenia.com ֆորումի մասնակիցները, ինչպէս նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատւութեան» կենտրոնը:
Աղդամի (Խոջալուի) դէպքերի կետ կապւած ադրբեջանական կեղծիքները ներկայացնող http://xocali.net/ կայքն այս պահին հանրութեանը ներկայանում է ռուսերէն, անգլերէն եւ ադրբեջաներէն լեզուներով: Ֆրանսերէն, պարսկերէն եւ գերմաներէն էջերը պատրաստ կը լինեն առաջիկայում:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment