Ռազմագերիների, անյայտ կորածների և պատանդների հարցերով ԼՂՀ պետական յանձնաժողովի յայտարարութիւնը
12:19 / 25.02.2010
«Կասկածելի քարոզչական դիվիդենդներ ստանալու նպատակով Ադրբեջանի իշխանութիւնները շարունակում են շահարկել ռազմագերիների մարդասիրական խնդիրը` լկտիաբար մանիպուլեացիաների ենթարկելով ադրբեջանական գերութեան մէջ յայտնւած հայազգի քաղաքացիներին»,- նման յայտարարութիւն է տարածել Ռազմագերիների, անյայտ կորածների և պատանդների հարցերով ԼՂՀ պետական յանձնաժողովը:
Յանձնաժողովն անդրադառնում է ադրբեջանական կայքերում շրջանառւող տեսահոլովակին, որտեղ գործող անձինք հաստատում են «հայկական բանակում տիրող անտանելի պայմանների եւ Ադրբեջանում յարմարաւէտ կեանքի» մասին, նշելով, որ «նման „խոստովանութիւնները“ տեղի յատուկ ծառայութիւնների գործունէութեան արդիւնք են եւ մեղքն ուրիշի վրայ բարդելու միանգամայն անյաջող փորձ»:
«Սակայն մտահոգութեան տեղիք է տալիս տւեալ երևոյթի մէկ այլ կողմը: Ցինիկաբար օգտագործելով հայ ռազմագերիներին և, փաստօրէն, նրանց ծաղրի առարկայ դարձնելով` Ադրբեջանի իշխանութիւնները ոտնահարում են միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերը, մասնաւորապէս` Ժնեւեան կոնվենցիաները, որոնք տւեալ կատեգորիայի անձանց հետ վարւելու որոշակի կանոններ են սահմանում:
Այս կապակցութեամբ տեղին ենք համարում յիշեցնել, որ Ղարաբաղեան պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմն անընդհատ խախտել է Ժնեւեան կոնվենցիաների կանոնները, մասնաւորապէս` հրաժարւելով ԼՂՀ իշխանութիւններին տեղեկութիւններ հաղորդել գերիների մասին, անտանելի պայմաններ ստեղծելով ռազմագերիների եւ պատանդների համար, նրանց ենթարկելով ծաղրի ու խոշտանգումների, ինչի արդիւնքում նրանցից շատերը զոհւել են:
Միաժամանակ, արդէն 1992թ. գարնանը ԼՂՀ-ն յայտարարել է Ժնեւեան կոնվենցիաների լրացուցիչ արձանագրութիւնների լիակատար ճանաչման և դրանց դրոյթները անպայմանօրէն կատարելու մասին: ԼՂՀ իշխանութիւնների կողմից Ժնեւեան կոնվենցիաներին անվերապահօրէն հետեւելը բազմիցս հաստատել են միջազգային իրաւապաշտպան և մարդասիրական կազմակերպութիւններ, այդ թւում նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտէն:
Ելնելով վերոնշեալից` ռազմագերիների, անյայտ կորածների և պատանդների հարցերով ԼՂՀ պետական յանձնաժողովը խիստ քննադատում է պաշտօնական Բաքւի կողմից ռազմագերիների եւ պատանդների նման բացարձակ մարդասիրական խնդրի քաղաքականացումը:
Միաժամանակ, կոչ ենք անում շահագրգիռ միջազգային կառոյցներին, եւ առաջին հերթին Կարմիր խաչի միջազգային կոմիտէին, համապատասխան կերպով արձագանքել ադրբեջանական կողմի նման գործողութիւններին եւ յամառօրէն խորհուրդ տալ՝ յարգել մարդու տարրական իրաւունքները»,- ասւած է յայտարարութեան մէջ:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment