Ադրբեջանի իշխանութիւնների սպառնալիքներն իզուր են եւ անտեղի
14:28 / 20.02.2010
«Ադրբեջանի իշխանութիւններն այսօր էլ շարունակում են վարել ռազմատենչ քաղաքականութիւն` սեփական ժողովրդին պահելով մշտական լարւածութեան եւ պատերազմի վերսկսման վտանգի տակ: Այդ սպառնալիքներն իզուր են եւ անտեղի»:
Այդ մասին յայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակօ Սահակեանը, փետրւարի 20-ին Արցախի Վերածննդի օրւայ կապակցութեամբ ելոյթ ունենալով ԼՂՀ բոլոր գումարումների Ազգային ժողովի պատգամաւորների հետ հանդիպման ընթացքում:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատւական գլխաւոր վարչութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ ողջոյնի խօսքում Բակօ Սահակեանը, մասնաւորապէս նկատել է. «1988 թւականի փետրւարի 20-ը դարձաւ մեր ազգային վերազարթօնքի սկիզբը: Մենք ոտքի ելանք պաշտպանելու հայրենի հողի վրայ ազատ ու անկախ ապրելու, սեփական ճակատագիրն ինքնուրոյն տնօրինելու մեր բնական իրաւունքը` միջազգային հանրութեան կողմից ընդունւած համընդհանուր նորմերին ու սկզբունքներին համապատասխան: Մեր խաղաղ ու արդարացի պահանջին Ադրբեջանը պատասխանեց դաժան ու արիւնալի պատերազմով, որը դարձաւ բազում մարդկային զոհերի ու աւերածութիւնների պատճառ»:
Ըստ ԼՂՀ նախագահի՝ «Արցախի հերոսական ժողովուրդը համայն հայութեան հետ ձեռք-ձեռքի տալով՝ կարողացաւ դիմակայել բոլոր փորձութիւններին եւ բռնեց ժողովրդավարական պետութիւն կառուցելու ուղին: Մեզ համար այդ ուղին անշրջելի է ու հաստատուն»:
«Մենք խորապէս համոզւած ենք, որ ժամանակակից աշխարհում առկայ բոլոր խնդիրները հնարաւոր է լուծել միայն ու միայն քաղաքակիրթ ճանապարհով, բանակցութիւնների սեղանի շուրջ եւ անմիջական երկխօսութեան միջոցով: Այնինչ Ադրբեջանի իշխանութիւններն այսօր էլ շարունակում են վարել ռազմատենչ քաղաքականութիւն` սեփական ժողովրդին պահելով մշտական լարւածութեան եւ պատերազմի վերսկսման վտանգի տակ: Այդ սպառնալիքներն իզուր են եւ անտեղի: Մենք ունենք կանոնաւոր ու մարտունակ բանակ, որը միշտ պատրաստ է արժանի հակահարւած տալ մեր պետութեան եւ ժողովրդի անվտանգութեան դէմ ուղղւած ցանկացած ոտնձգութեան»,- նշել է Բակօ Սահակեանը:
ԼՂՀ նախագահը նաեւ նշել է, որ առջեւում են ԼՂՀ հերթական խորհրդարանական ընտրութիւնները, որոնք անչափ կարեւոր քաղաքական իրադարձութիւն են մեր ժողովրդի կեանքում. «Եւ բոլորս միասին պէտք է անենք ամէն ինչ, որպէսզի այս ընտրութիւնները եւս անցնեն միջազգային չափանիշներին համապատասխան եւ մէկ քայլ առաջ տանեն մեզ Արցախի կայուն ու բարեկեցիկ ապագան կերտելու ճանապարհին»:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment