Սահմանի բացումից յետոյ թրքական կապիտալի խոշոր ներհոսք չի լինի.

13:39 • 25.02.10
Հայ–թրքական սահմանի փակումը լուրջ բացասական հետևանքներ ունեցաւ Հայաստանի տնտեսութեան վրայ։
Բայց դա նաև դրական կողմեր ունէր։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրէն, իրանագէտ Սևակ Սարուխանեանը։
«Հիմնականում կապի, էներգետիկ և ջրի ոլորտի հայ խոշոր բիզնես ընկերութիւնները զերծ մնացին թրքական կապիտալի ներհոսքից», – ասաց նա։
Այսպիսով, Հայ–թրքական սահմանի բացումից յետոյ չի սպասւում թուրքական կապիտալի խոշոր ներհոսք Հայաստան։ Ըստ Սարուխանեանի՝ այդ ներհոսքը կարող է լինել զուտ առևտրային ոլորտում։


Tert.am

0 Պատգամ: