Թուրքիայի Ազգային անվտանգութեան խորհուրդը Հայաստանին առնչւող հարց չի քննարկել


13:45 • 20.02.10
Փետրւարի 19-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլի գլխաւորութեամբ տեղի է ունեցել երկրի Ազգային անվտանգութեան խորհրդի նիստ, որի ժամանակ որևէ անդրադարձ չի եղել Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին:
Յիշեցնենք, որ որոշ թուրքական լրատւամիջոցներ աւելի վաղ հաղորդում էին, որ քննարկման օրակարգում նաև նաև Հայ–թրքական յարաբերութիւններն են։
Ազգային անվտանգութեան խորհրդի տարածած հաղորդագրութեան համաձայն` նիստի առանցքային թեմաներն են եղել կիպրական հիմնախնդրին, Իրաքին առնչւող հարցերը, այդ թւում` 2010թ. մարտի 7-ին այդ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրութիւնները, ինչպէս նաև Յունաստանի հետ առկայ խնդիրները:
Նշենք, որ Թուրքիայի Ազգային անվտանգութեան խորհուրդը Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին և Ղարաբաղեան հիմնախնդրին վերջին անգամ անդրադարձել է 2009թ. հոկտեմբերի 20-ին կայացած նիստի ժամանակ:


Tert.am

0 Պատգամ: