Թուրքիան կարող է աւելի վտանգաւոր երկիր դառնալ Հայաստանի համար


Այսօր մենք Թուրքիայում տեսնում ենք յեղափոխութիւն, որից կախւած է այդ երկրի ապագան։ Ինչպէս այսօր կայացած մամուլի ասուլիսին նշեց ՌԱՀՀԿ տնօրէն Ռիչարդ Կիրակոսեանը, այդ երկիրն այսօր ընտրութիւն է կատարում Արևելքի և Արևմուտքի միջև։
Ըստ Կիրակոսեանի՝ Թուրքիան ընտրում է՝ իսլամիստակա՞ն, թէ՞ աւելի աշխարհիկ երկիր դառնալ։«Այս առումով մենք չգիտենք, թէ ինչ երկիր կը լինի Թուրքիան ապագայում։ Կայ իրական վտանգ, որ այն աւելի վտանգաւոր երկիր կը դառնայ Հայաստանի համար», – ասաց նա։



Թերթ

0 Պատգամ: