ՀՀ ԱԳ նախարար.
«...դա արդէն Թուրքիայի խնդիրն է՝ համապատասխան հետևանքներով»



ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը ԱԺ-Կառավարութիւն հարցուպատասխանի ժամանակ յայտարարել է, որ Ղարաբաղեան հակամարտութեան և Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացները կապակցւած չեն։
-Դա Հայաստանի դիրքորոշումն է. այդ մօտեցմամբ և այդ փոխըմբռնմամբ ենք մենք սկսել բանակցութիւնները թուրքական կողմի հետ։ Եթէ թրքական կողմը նոյն ըմբռնումը չունենար, այս բանակցութիւնները չէին սկսւի։ Բանակցութիւնները վարւել են այդ նոյն փոխըմբռնմամբ, եկել ենք արձանագրութիւնների ստորագրմանը, և արձանագրութիւնների մէջ որևէ կապակցւածութիւն չկայ Ղարաբաղի գործընթացի հետ։ Այդ նոյն մօտեցումն ունեն նաև միջնորդ երկրները,- յայտարարել է Է. Նալբանդեանը,- կապւած չի՛ և չի՛ կարող լինել։ Հայաստանն այս հարցը որևէ ձևով չի կապակցելու Հայ-թրքական այս կարգաւորման հետ։ Եթէ թրքական կողմը ինչ-որ նոր, արդէն արձանագրութիւնները ստորագրելուց յետոյ նախապայմանների լեզւով է խօսում, ուրեմն դա արդէն Թուրքիայի խնդիրն է՝ համապատասխան հետևանքներով։


7or.am

0 Պատգամ: