Էրդողան.–
Առանց Ղարաբաղի խնդրի լուծման՝ խորհրդարանում արձանագրութիւնների վաւերացման լուրջ դժւարութիւններ կան
17:02 / 22.02.2010
Իսպանիայում այցով գտնւող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կազմակերպւած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ստորագրւած Հայ-թրքական արձանագրութիւններին։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Էրդողանը ասել է. «Առանց Ղարաբաղի խնդրի լուծման՝ մեր խորհրդարանում լուրջ դժւարութիւններ կան ստորագրւած Հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացման հետ կապւած։ Մենք նման նշաններ ենք տեսնում հէնց խորհրդարանում։
Մինսկի խումբը պէտք է արդարացի լուծում տայ Ղարաբաղի խնդրին։ Այդ խնդրի լուծման դէպքում էլ Հայաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւններում մի մեծ խնդիր յաղթահարւած կը լինի։
Թուրքիայում ապրող 170 հազար հայերից 100 հազարը Թուրքիայի քաղաքացիներ չեն։ Իրենք նեղութիւնների մէջ են, որի համար յետ չենք ուղարկում Հայաստան եւ մեր երկրում «հիւրընկալում ենք» նրանց։ Սա մեր կողմից ամենակարեւոր բարի կամքի դրսեւորումն է»(*),-նշել է Թուրքիայի վարչապետը։

Լուրեր Հայաստանից
(*),Կարդացէ՛ք, թրքակական հիւրընկալութեան մասին.–
0 Պատգամ:
Post a Comment