Ադրբեջանը Խոջալուի դէպքերի վերաբերեալ կեղծ տեղեկութիւններում Կոսովոյի լուսանկարներն է տարածում


16:08 • 24.02.10
«Այլատեացութեան կանխարգելման նախաձեռնութեան» անդամները հետազոտել և բացայայտել են Ադրբեջանի կողմից տարածւած կեղծ տեղեկութիւնները 1992թ. Աղդամի (Խոջալու) դէպքերի վերաբերեալ։ Հետազոտութիւնների արդիւնքում յայտնաբերւել են մօտ 20 կեղծ լուսանկարներ, որոնք օգտագործում է ադրբեջանական կողմը: Բոլոր այդ լուսանկարները բացատրութիւնների ուղեկցութեամբ ներկայացւած են Xocali.net կայքում։
«Յարձակւելով հայկական կողմի վրայ՝ Ադրբեջանը թաքցնում է սեփական յանցագործութիւնը»,– այսօր կայացած կայքի շնորհանդէսի ընթացքում ասաց տեղեկատւական անվտանգութեան գծով փորձագէտ Սամուէլ Մարտիրոսեանը։
Ըստ Մարտիրոսեանի՝ Ադրբեջանն օգտագործում է մաքսիմալ շօկ առաջացնելու սկզբունքը։ Մասնաւորապէս, Աղդամի դէպքերի վերաբերեալ տեղեկութիւններ տարածելիս Ադրբեջանն օգտագործում է լուսանկարներ Կոսովոյի դէպքերից, վրաց–օսական պատերազմից և այլն։
Նշենք, որ կայքը գործելու է ռուսերէն, անգլերէն, գերմաներէն, ադրբեջաներէն և պարսկերէն։


Tert.am

0 Պատգամ: