Թուրքիան փորձում է վիժեցնել Ցեղասպանութեան բանաձեւի ընդունումը ԱՄՆ-ում


12:09 / 24.02.2010
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը շաբաթւայ վերջում մեկնելու է ԱՄՆ` հակազդելու մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող նախագծի ընդունմանը:
Թուրքական Haberciniz կայքէջի փոխանցմամբ` Մերջանի գլխաւորած պատւիրակութեան կազմում են եւս 4 պատգամաւորներ: Թուրքական պատւիրակութիւնը ԱՄՆ-ում ջանքեր է գործադրելու՝ ամերիկացի պաշտօնեաներին զգուշացնելու, թէ յիշեալ նախագծի ընդունումը մեծ վնաս կը հասցնի ԱՄՆ-Թուրքիա յարաբերութիւններին:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: