Sunday, February 21, 2010

իրաւաբան.–

Իրաւաբան.–
«Եւրատեսիլի» նախընտրական փուլի կանոններում խախտումներ կան.
16:29 • 20.02.10
Նադեժդա Սարգսեանի շահերը ներկայացնող իրաւաբան Վրէժ Կիրակոսեանը Հանրային հեռուստաընկերութեան կողմից սահմանւած «Եւրատեսիլի» նախընտրական փուլի կանոնները համեմատելով «Եւրատեսիլ» միջազգային մրցոյթի կանոնների հետ, յայտնաբերել է մի շարք խախտումներ:
Այսօր հրաւիրած ասուլիսում իրաւաբանը նշեց, որ Հանրային հեռուստաընկերութեան սահմանած կանոններում չկայ որևէ կէտ այն մասին, թէ ով է որոշելու հաւասար միաւորներ հաւաքած մասնակիցների ճակատագիրը, քւէարկութեան կարգը խախտւելու դէպքում ինչ որոշում է կայացւելու և այլն:
«Եւրոպական հեռարձակողների միութիւնն այս բոլոր նախադէպերը նախատեսել է: Իսկ Հայաստանում սա կամ ոչ գիտակ անձնաւորութեան կողմից է կազմւած կամ արւած է այն բանի համար, որպէսզի հետագայում տարբեր մեկնաբանութիւններ տալու հնարաւորութիւն ունենան»,- նշեց Կիրակոսեանը:
Նրա խօսքով` համերգից յետոյ ինքը sms հաղորդագրութիւնների քւէրակութեամբ զբաղւող «Ինտերմոբ» ընկերութեանը դիմել է տւեալներ ստանալու համար, բայց պատասխան դեռ չի ստացել:
Իրաւաբանը նշեց, որ Էմմի և Միհրան զոյգի ներկայացուցիչներն իրենց դիմումների պատասխանները չստանալու դէպքում կը դիմեն դատարան, ինչպէս նաև Եւրոպական հեռարձակողների միութիւն:

Tert.am

0 Պատգամ: