Դաշնակցութիւնը գոհ չէ Արամ Մանուկեանի 130-ամեակին նւիրւած միջոցառումներով
18:24 / 23.02.2010
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը բաւարարւած չէ Առաջին հանրապետութեան ներքին գործերի նախարար Արամ Մանուկեանի 130-ամեակին նւիրւած միջոցառումների մակարդակից:
Ինչպէս խորհրդարանի ամբիոնից յայտարարել է ՀՅԴաշնակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը, միջոցառումը, որն անց է կացւել փետրւարի 19-ին Օպերայի եւ Բալետի թատրոնի շէնքում, խղճուկ եւ գաւառական էր: «Հանրապետական նշանակութեան ոչ մի անսամբլ հանդէս չեկաւ միջոցառման ընթացքում: Իսկ իմ դժգոհութեանը միջոցառման մասնակիցներից մէկն ասաց, ինչքան տւել են, այնքան էլ արել ենք»,- յայտարարեց Գալստեանը:
Միգուցէ Առաջին Հանրապետութեան հիմնադիրներից մէկը, ազգային հերոս Արամ Մանուկեանը «մեր օրերի հերոսը չէ», հարց տւեց պատգամաւորը. «Միգուցէ մեր օրերի հերոսներն այլ մարդիկ են, քանի որ նոյն շէնքում բարձր մակարդակով կայացաւ „Եւրատեսիլի“ մրցոյթի ընտրական փուլը: Այդ դէպքում պէտք չէ զարմանալ, որ Հայաստանում այդքան ընկել են բարքերը, որ մեր երեխաները երազում են թիկնապահ դառնալ, իսկ նրանք, ովքեր լաւ կեանք են երազում, ուղղակի լքում են երկիրը: Եւ քանի դեռ պատմութիւնը մեզ դասեր չի տալիս, մեր ներքին պարտութիւնն անխուսափելի է»,- յայտարարել է Գալստեանը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment