Հայաստանի խորհրդարանն ընդունեց «Միջազգային պայմանագրերի մասին» օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին" օրինագիծը
14:25 / 24.02.2010
Հայաստանի խորհրդարանը 80 «կողմ», 5 «դէմ» եւ 2 «ձեռնպահ» ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է «Միջազգային պայմանագրերի մասին» օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին" օրինագիծը:
Նախագծին դէմ են քւէարկել «Ժառանգութիւնը»: ՀՅԴաշնակցութիւնը, չնայած, որ քննադատեց փաստաթուղթը, կողմ քւէարկեց:
Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի առաջարկով, որոշում է կայացւել փաստաթուղթը երկրորդ ընթերցմամբ քննարկել 24 ժամւայ ընթացքում:
ՀՅԴ խմբակցութիւնն առաջարկեց նախագծում դրոյթ աւելացնել, որը թոյլ կըտայ վերապահումներ մտցնել միջազգային պայմանագրերում: Բացի այդ, ՀՅԴ-ն առաջարկել է միջազգային պայմանագրերը կասեցնելու կամ դադարեցնելու լիազօրութիւն տրամադրել ոչ միայն գործադիր, այլեւ օրէնսդիր իշխանութեանը:
Ինչպէս յայտնեց խորհրդարանի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը, ներկայումս Հայաստանը շատ լուրջ գործընթացում է ներգրավւել՝ նկատի ունենալով Թուրքիայի հետ յարաբերութիւնների հաստատումը:
Նրա խօսքով, անկախութեան շրջանում Հայաստանը նման բացառիկ իրավիճակում չի յայտնւել:
Նա ընդգծել է, թէ նման օրէնքի ընդունումը կարեւոր քայլ է Հայ-թրքական գործընթացում ազգային շահերի պաշտպանութեան համար: Միաժամանակ, ըստ նրա՝ դա անբաւարար քայլ է, եւ անհրաժեշտ է լրացնել ու կատարելագործել փաստաթուղթը:
«Ժառանգութիւն» խմբակցութեան ղեկավար Ստեփան Սաֆարեանն առաջարկել է յստակ չափորոշիչներ մտցնել, թէ երբ Հայաստանը կարող է դադարեցնել կամ կասեցնել միջազգային պայմանագրերը:
Նշենք, որ օրինագիծը նախատեսում է միջազգային պայմանագրերից, մինչեւ դրանց ուժի մէջ մտնելը, հրաժարւելու կարգ: Շատերն այն կապում են Հայ-թրքական գործընթացի հետ:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment