Հայաստան-Սփիւռք բաց երկխօսութեան հարթակ Վաշինգտոնում
Ծովինար Նազարեան
Վաշինգտոն
Անկախութեան 20 տարիների ընթացքում Հայաստան-Սփիւռք երկխօսութիւնը, եթէ նման բան եղել է, սահմանափակւել է միայն «պաշտօնական» յարաբերութիւններով, այն է՝ շփումներով ՀՀ կառավարութեան եւ սփիւռքի տարբեր կառոյցների միջեւ: Լուրջ երկխօսութիւն՝ փոխադարձ պատասխանատւութեան, մշակութային փոխլրացման, ամենատարբեր շերտերում գործակցութեան մասին երկխօսութիւն, այդպէս էլ չի կայացել:
«Մէկ ազգ, մէկ մշակոյթ» եւ այլ «բազէական» միջոցառումները, սփիւռքահայ գործարարներին Հայաստանի համար «աշխատեցնելը», սփիւռքում ՀՀ բարձրաստիճան պաշտօնեաների հետ բարձրաշխարհիկ ճաշկերոյթները չէին կարող լրացնել Հայաստանի եւ սփիւռքի տարբեր գաղթօջախների միջեւ մշակութային անջրպետը, որ գոյացել էր տարբեր զարգացման ճանապարհ բռնած եւ տարբեր արժէքային հիմքեր որդեգրած միջավայրերում 70 տարի իրարից մէկուսի ապրելու եւ 70 տարի յետոյ էլ նոյն կերպ ապրել շարունակելու պատճառով:
Սակայն շփումների այդ մակարդակը կարծես բաւարարում էր երկու կողմին էլ (իմա՝ ՀՀ կառավարութեանն ու սփիւռքի կառոյցներին) նոյնիսկ Հայաստանի ժողովրդի ու ժողովրդավարութեան համար այնքան ճակատագրական մարտիմէկեան իրադարձութիւններից յետոյ, եւ դադարեց բաւարարել միայն Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային դիւանագիտութեան եւ արձանագրութիւնների պատճառով:
Անկախութեան 20 տարիների ընթացքում երբևէ այսպիսի հիասթափութիւն չի եղել հայաստանցիների եւ սփիւռքահայերի միջեւ, բայց նաեւ երբեւէ իրատեսութեան այսպիսի բացառիկ դուռ չի բացւել:
Այս խնդիրների շուրջ ակնյայտօրէն լուրջ, թէկուզեւ դժւարին խօսակցութիւն է ծաւալւելու Policy Forum Armenia-ի (PFA) երկրորդ տարեկան համաժողովում, որը նւիրւած է Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններին եւ մի քանի օրից մեկնարկելու է Վաշինգտոնում: Այդ խօսակցութեան որակի վկայութիւնը ոչ միայն օրակարգում ընդգրկւած թեմաներն են, ոչ միայն հրաւիրւած հիւրերի ու զեկուցողների կազմն է, այլեւ PFA-ի պատրաստած զեկոյցը, որը խորքային վերլուծութեան է ենթարկում Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների դինամիկան՝ օբյէկտիւ քննադատական հայեացք նետելով դրանց վրայ, ինչն աւանդական դարձած աւելորդ սիրալիրութիւններին սովոր շատերին կարող է դուր չգալ: Զեկոյցը կը հրապարակւի համաժողովի առաջին օրը:
Խորհրդանշական են նաեւ համաժողովի անցկացման ամսաթւերը՝ փետրւարի 28 եւ մարտի 1, 2: Քննարկումների հիմնական առանցքը Հայաստանի եւ Սփիւռքի փոխներգրաււածութիւնն է Հայաստանի ժողովրդավարացման, Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնների, տնտեսական ոլորտի, կառավարման եւ համակարգային խնդիրներում: PFA-ը հրաւէրներ է ուղարկել սփիւռքում գործող բոլոր կառոյցներին՝ անկախ դրանց քաղաքական, կուսակցական ուղղւածութիւնից: Համաժողովում յատուկ ուղերձով հանդէս է գալու «Ժառանգութիւն» կուսակցութեան հիմնադիր, ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Յովհաննիսեանը: Նրա ելոյթը նախատեսւած է մարտի 1-ին: Օրակարգում են նաեւ Նուբար Աֆէեանի (ԱՄՆ), Քեթրին Քեսեջեանի (Փարիզ), Վիգէն Աթթառեանի (ՀԲԸՄ, Մոնրեալ), Արա Սանջեանի (Միշիգան), Օնիկ Բեյլերեանի (Քէբեք), Խաչիկ Թոլոլեանի (ԱՄՆ), իսկ Հայաստանից՝ Արծւիկ Մինասեանի (ՀՅԴ), Արա Պապեանի («Մոդուս վիվենդի»), Իգոր Մուրադեանի (Աշխարհաքաղաքականութեան և աշխարհատնտեսութեան ինստիտուտ), Լարիսա Ալավերդեանի («Ժառանգութիւն» կուսակցութիւն) ելոյթները:
Համաժողովը բացւելու է Բրուքինգս հաստատութեան դոկտոր Դանիէլ Կաուֆմանի խօսքով. պետական կառավարման եւ հակակոռուպցիոն ասպարէզում նա միջազգային գիտական հեղինակութիւն է: PFA-ի զեկոյցին յաջորդած քննարկումը կը ծաւալեն Թաֆթս համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Ռուբէն Շուգարեանը, Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Հրաչեա Չիլինգարեանը, Կանադայից պրոֆեսոր Ռազմիկ Փանոսեանը: Համաժողովի հրաւէրն ընդունել է նաեւ պատմաբան Ռիչարդ Յովհաննիսեանը:
Նախատեսւած են նաեւ երիտասարդ գիտնականների եւ ակտիւիստների ելոյթներ: Երիտասարդների համար համաժողովի շրջանակներում հանդիպումներ կը կազմակերպւեն մի քանի ոլորտների ամերիկեան եւ միջազգային մասնաւոր եւ հանրային կազմակերպութիւնների հետ՝ աջակցելու երիտասարդների ներգրաւմանը եւ կարիէրային:
Կազմակերպիչները նշում են, որ սա ոչ թէ զուտ PFA-ի միջոցառում է, այլ հարթակ՝ հիմնականում անկախ գիտնականների եւ մտաւորականների, սփիւռքի հիմնական դերակատարների համար՝ նշւած խնդիրների մասին բաց երկխօսութիւն ծաւալելու համար: Սա «մենք մերոնցով»՝ դաշնակցականներով, ռամկավարներով, հայաստանցիներով, ՀԲԸՄ-ով հավաքոյթ չէ, այլ ներառում է բոլոր շահագրգիռ կողմերին: «Առանց չափազանցութեան կարելի է ասել, որ սա մօտակայ ժամանակներում ամենալայն եւ հնարաւոր է ամէնակարեւոր հանդիպումն է Սփիւռքում բոլոր առումներով՝ հաշւի առնելով հէնց թէկուզ միայն մասնակիցների ցանկը: Վերջին երկու տարիների իրադարձութիւններից ելնելով՝ սրանից յարմար ժամանակ չէր կարող լինել, եւ մարդիկ այստեղ գիտակցում են, որ շրջադարձային պահն է եկել գնահատելու՝ որտե՞ղ ենք եւ որտե՞ղ ենք ուզում լինել»,- ասում է PFA-ի համահիմնադիր Դաւիթ Գրիգորեանը:
Հայաստանում քաղաքացիական հասարակութեան եւ մտաւորականութեան շրջանակներում ընթացող քննարկումներում արժևորում ու վերարժևորում են երկրի անցած ու անցնելիք ճանապարհը, իսկ վաշինգտոնեան այս համաժողովը կարող է փոխադարձ հիասթափութեան պատնէշը քանդելու ու աւելի պատասխանատու փոխներգրաււածութեան խթան հանդիսանալ:

7օր
0 Պատգամ:
Post a Comment