17:40 / 24.02.2010
Թուրքիայի հանրապետական գլխաւոր դատախազ Աբդուլրահման Եալչընքայան իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան Մարաշից ընտրւած պատգամաւոր Ավնի Դողանի եւ Չորումից ընտրւած պատգամաւոր Ահմեդ Այդողմուշի դէմ հետաքննութիւն է սկսել՝ կապւած վերջիններիս կողմից արւած յայտարարութիւնների հետ։
Այսպէս, Ավնի Դողանը «Էրգենեկոնի» գործի հետ կապւած յայտարարել էր. «Նրանք ընդգծում էին գլխաշոր կրողներին, պահպանողականներին։ Եթէ մի քիչ նեղւենք՝ էրգենեկոնականները այս անգամ շատ դաժան վրէժի կարժանանան»։
Իսկ Ահմեդ Այդողմուշն էլ ասել էր, որ իշխանութեան դէմ դուրս եկողների արիւնը փչացած է։
«Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը, որի ղեկավարն է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արդէն յայտարարել է, որ սեփական հետաքննութիւնն է սկսել իր կուսակիցների նկատմամբ։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment