Press TV.
Իրանը մտադիր է նաւթամուղ կառուցել Հայաստանի հետ սահմանին
14:05 / 24.02.2010
Իրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին նաւթային խողովակաշար կառուցել, որ օգտագործւելու է իրանական նաւթամթերքների արտահանման համար, հաղորդում է իրանական Press TV-ն:
Իրանի նաւթի փոխնախարար Սեյեդ Նուրեդդին Շահնազիզադեն յայտարարել է, թէ երկու երկրները համաձայնութեան են եկել 350 կիլոմետր երկարութեամբ նաւթամուղի կառուցման շուրջ: Դրանով Թաւրիզի հանքավայրից Հայաստան է արտահանւելու 70 հազար բարել նաւաթամթերք: «Հայաստանի իշխանութիւնները ակնկալում են նաւթամուղի օգնութեամբ դիվերսիֆիկացնել իրենց էներգետիկ ռեսուրսները»,- հաղորդում է Press TV-ն:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment