Իլհամ Ալիեւը յոխորտում է.– «Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ չի լինի»՝ չըմբռնելով, որ արդէն անկախ է !!!
20:00 / 23.02.2010
«Ադրբեջանական հողում երբեք հայկական երկրորդ պետութիւն չի ստեղծւելու, Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ չի լինի, եւ դա գիտի ողջ աշխարհը»,- յայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրւարի 23-ին Բաքւի Լոկբաթան աւանում բնակելի շէնքի բացման ժամանակ:
Ալիեւը Ղարաբաղեան հակամարտութիւնը տարածաշրջանի ամենամեծ խնդիրն է համարել. «Առանց այդ խնդրի լուծման՝ ոչ մի այլ խնդիր չի գտնելու իր լուծումը»:
Նա համոզմունք է յայտնել, որ Ադրբեջանում բոլոր ջանքերի մէկտեղման դէպքում, նաեւ ռազմական շինարարութեան ամրապնդման ուղղութեամբ կատարւած, քաղաքական, տնտեսական զարգացման քայլերի, այդ գաղափարի շուրջ բոլոր հայրենակիցների համախմբման դէպքում «Ղարաբաղեան հակամարտութիւնը կը գտնի իր լուծումը, եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը կը վերականգնւի»:
Նրա խօսքով, որքան շուտ Հայաստանը գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղը անկախութիւն չի ստանայ, այնքան շուտ կը լուծւի խնդիրը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment