18:31 / 24.02.2010
Թուրքական STV Haber հեռուստաընկերութեան «Վերջին իրավիճակ» հաղորդաշարի վարող Ասըմ Ելդրըմը այնպիսի մեկնաբանութիւն է արել փետրւարի 23-ի Բալըքեսիրի հանքահորի պայթիւնի հետ կապւած, որ հեռուստադիտողները զարմանքը չեն կարողացել թաքցնել։
Հաղորդավարը յիշեցրել է 2009-ի դեկտեմբերին Բուրսայի հանքահորերից մէկում տեղի ունեցած պայթիւնը եւ նշել, որ դրանից մէկ օր առաջ Ստամբուլի հանրապետական դատախազութիւն էին կանչւել գէներալներ Իբրահիմ Ֆրթընան, Այթաչ Եալմանը, Օզդեն Օրնեքը։
«Երէկ էլ տեղի ունեցան գէներալների ձերբակալութիւններ „Մեծ մուրճ“ յեղաշրջման ծրագրի շրջանակներում, եւ ցաւօք այսօր տեղի ունեցաւ Բալըքեսիրի հանքահորի պայթիւնը, որին զոհ գնաց 17 հոգի։ Ափոսոս, որ սրանք զուգադիպում են իրար։ Մեկնաբանութիւնները թողնում եմ ձեզ»,-նշել է հեռուստամեկնաբանը։
Նշենք, որ «Մեծ մուրճ» գործողութիւնների նախագծի շրջանակներում ձերբակալւել են 21 գէներալ եւ 28 բարձրաստիճան զինւորականներ։ Նրանցից 7-ի դէմ արդէն մեղադրանք է ներկայացւել, իսկ 6 հոգի էլ ստորագրութեամբ ազատ են արձակւել։
Թուրքական Taraf-ի կողմից հրապարակւած փաստաթղթերի համաձայն՝ «Մեծ մուրճ» գործողութիւնների ծրագիրը իր մէջ ներառում էր եւս չորս ծրագրեր, որոնց արդիւնքում պէտք է ռազմական յեղաշրջում տեղի ունենար։
Նախատեսւած է եղել ուրբաթօրեայ աղօթքի ժամանակ պայթեցնել մզկիթներ, Էգեյան ծովի վրայ գցել ռազմական օդանաւեր, դրանցով ցոյց տալ իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան թուլութիւնը եւ իրականացնել յեղաշրջում։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment