Թուրք զինւորականների հարցաքննութեան ժամանակ հնչել է նաև Պոլսոյ Հայոց Պատրիարքի անունը
14:25 • 25.02.10
Արդէն երկրորդ օրն է, ինչ շարունակւում է «Բալեոզ» («Մեծ մուրճ») յեղաշրջման նախագծի առնչութեամբ Թուրքիայում ձերբակալւած բարձրաստիճան զինւորականների հարցաքննութիւնը:
Թուրքական Sabah օրաթերթի փոխանցմամբ` երէկ տեղի ունեցած 20 բարձրաստիճան զինւորականների հարցաքննութիւնների ժամանակ նրանց հարցեր են ուղղւել` «Բալեոզ» յեղաշրջման ծրագրի շրջանակում մզկիթների հնարաւոր ռմբահարումների, ինչպէս նաև Թուրքիայում ոչ մահմեդականների, այդ թւում Պոլսոյ Հայոց Պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆեանի դէմ նախապատրաստւող մահափորձերի առնչութեամբ: Սակայն բարձրաստիճան սպաները հերքել են իրենց առաջադրւած բոլոր մեղադրանքները:
Հարցաքննութեան աւարտին 20 բարձրաստիճան զինւորականներից 7-ն ազատ է արձակւել, իսկ 13-ը «Թուրքիայի Հանրապետութեան իշխանութիւնը ուժով տապալելու փորձի» և «զինւած խմբաւորմանն անդամակցելու» մեղադրանքներով կալանաւորւել են:
Հարցաքննութեան ժամանակ հնչել է նաև «Ղաֆէս» («Վանդակ») օպերացիայի անւանումը, որի առնչութեամբ նոյնպէս իրականացւում է հետաքննութիւն:
Թուրքական Taraf թերթը, նախքան «Բալեոզ» յեղաշրջման մասին աղմկահարոյց բացայայտումներ անելը, գրել էր «Ղաֆղս» գործողութեան պլանի մասին` առաջին անգամ «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի, Հայր Սանտորոյի և Մալաթիայի «Զիրվէ» հրատարակչատանը տեղի ունեցած սպանդն անւանելով կազմակերպւած գործողութիւններ:
«Ղաֆէս» գործողութեան նպատակն էր Թուրքիայում բնակւող ոչ մահմեդականների դէմ իրականացւելիք ահաբեկչական գործողութիւնների միջոցով մեծացնել ներքին և արտաքին հանրութեան ճնշումները «Արդարութիւն և զարգացում» իշխող կուսակցութեան նկատմամբ:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment