Սերժ Սարգսեան.–
Որևէ բան չի խանգարում Թուրքիային բացել իր կողմից փակւած սահմանը
23:31 / 25.02.2010
Կիևում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը չի ընդունել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դաւութօղլուին:
Այս մասին NEWS.am-ին յայտնել են ՀՀ նախագահի լրատւական ծառայութիւնից: Ի շարս այլ հրաւիրեալների, Ահմեդ Դաւութօղլուն նոյնպէս մասնակցել է Վիկտոր Եանուկովիչի պատւին տրւող ընդունելութեանը, որտեղ մօտեցել է ՀՀ նախագահին եւ կարծիքներ փոխանակել նրա հետ:
Նախագահ Սարգսեանը շեշտել է, որ առաջ շարժւելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, և Հայաստանը համարում է, որ առկայ գործընթացը պէտք է տրամաբանական աւարտին հասցւի ամէնակարճ ժամանակահատւածում, այլապէս, ինչպէս յայտարարւել էր նախապէս, Հայաստանի Հանրապետութիւնը յետ կը կանչի իր ստորագրութիւնը արձանագրութիւններից: ՀՀ նախագահը կրկնել է, որ ԼՂ խնդրի կարգաւորման հարցում Թուրքիայի ներգրաււածութիւնը անհնար է, քանի որ դա մի երկիր է, որը միակողմանի ռազմական աջակցութիւն է ցուցաբերում հակամարտող կողմերից մէկին` Ադրբեջանին և մշտապէս կողմնակալ յայտարարութիւններ է անում հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ:
«Առանց սահմանների տարածաշրջանի մասին երազող երկիրը, պէտք է առաջինը քայլը սկսի իրենից և վերացնի Հայաստանի սահմանի շրջափակումը, ինչը հնարաւորութիւն կընձեռի բացել տարածաշրջանում առկայ կոմունիկացիոն և տրասնպորտային ենթակառուցւածքները: Եթէ ադրբեջանական ճնշումը թոյլ չի տալիս Թուրքիայի խորհրդարանին վաւերացնել արձանագրութիւնները, ապա որևէ բան չի խանգարում Թուրքիայի գործադիր իշխանութեանը, անգամ մինչև արձանագրութիւնների վաւերացումը, բացել իր կողմից փակած սահմանը երկու պետութիւնների միջև»,- իր զրուցակցին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը:
Յիշեցնենք, որ Սերժ Սարգսեանը Կիեւ է մեկնել մասնակցելու համար Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Եանուկովիչի երդմնակալութեան արարողութեանը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment