Washington Times.–
Փաշաները Թուրքիայում այլևս անձեռնմխելի չեն
17:44 • 23.02.10
«Բալեոզ» յեղաշրջման ծրագրի առնչութեամբ իրականացւող հետաքննութեան արդիւնքում երէկ Թուրքիայում տեղի ունեցած աղմկահարոյց ձերբակալութիւններին հետաքրքիր դիտարկումներով անդրադարձել է նաև միջազգային մամուլը:
Guardian-ը տեղի ունեցած ձերբակալութիւնները որակել է որպէս Թուրքիայում «Արդարութիւն և զարգացում» իշխող կուսակցութեան և բանակի միջև իշխանութեան համար մղւող պայքար: «Հիմա դատախազները չորս օրւայ ընթացքում փորձելու են կալանաւորել ձերբակալւածներին: Եթէ դա տեղի չունենայ, բանակը չի լռելու»:
Daily Telegraph-ը, անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած ռազմական յեղաշրջումներին, գրում է. «1960 թւականից ի վեր Թուրքիայում բանակն իրականացրել է չորս յեղաշրջում: Իսկ ԵՄ անդամակցութեան գործընթացը նւազեցրեց բանակի` ընտրւած քաղաքական գործիչների գործունէութեանը միջամտելու հնարաւորութիւնը»:
«Վերջին գործողութիւնը վկայում է այն մասին, որ Օսմանեան կայսրութեան ժամանակներից ի վեր որպէս փաշաներ որակւող սպաները Թուրքիայում արդէն անձեռնմխելի չեն»,- գրում է Washington Times-ը:
«Տեղի ունեցածը Թուրքիայի պատմութեան մէջ աշխարհիկութեան պահապանների դէմ ուղղւած ամենախոշոր գործողութիւնն է, որն աւելի մեծացրեց «Արդարութիւն և զարգացում» իշխող կուսակցութեան և զինւորականութեան միջև առկայ լարւածութիւնը: Թուրքիայում զինւորականութիւնը միշտ եղել է աշխարհիկութեան պահապանը: Բանակում ոմանք կարծում են, թէ իշխանութիւնն իսլամի առնչութեամբ գաղտնի ծրագրեր ունի և փորձում է նւազեցնել բանակի դերն ու նշանակութիւնը»,- գրում է դանիական մամուլը:
Նշենք, որ ըստ վերջին տեղեկութիւնների` Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում երէկ իրականացւած լայնամասշտաբ գործողութեան արդիւնքում ձերբակալւել է 49 սպայ, այդ թւում` 11 պաշտօնաթող գեներալ, 4 ծովակալ։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment