Ադրբեջանը գնդակոծել է Ղարաբաղեան դիրքերը

18:24 / 20.02.2010
Փետրւարի 18-ի լոյս 19-ի գիշերը եւ օրւայ ընթացքում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը։ Հրադադարի ռեժիմի խախտման դէպքեր են գրանցւել Ադրբեջանի եւ ԼՂՀ զինւած ուժերի շփման գծի մի շարք հատւածներում:
ԼՂՀ պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութեան փոխանցմամբ ադրբեջանական կողմը փոքր տրամաչափի հրազէնից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Ղարաբաղեան ուժերի առաջնային դիրքերը Հորադիզ, Ջրաբերդ, Նուզգեր, Թալիշ, Քարաչուկ եւ այլ բնակավայրերի ուղղութեամբ: ԼՂՀ Պաշտպանութեան բանակի զինծառայողների ձեռնարկած պատասխան գործողութիւնների արդիւնքում հակառակորդը դադարեցրել է կրակը:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: