ԱԼԻ ԼԱՐԻՋԱՆԻ.–
ՂԱՐԱԲԱՂԵԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԵԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ԿԱՐԵՒՈՐ Է ՈՂՋ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ
ՂԱՐԱԲԱՂԵԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԵԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ԿԱՐԵՒՈՐ Է ՈՂՋ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ
Իրանի քաղաքականութեան հիմնական առաջնութիւնը կայանում է տարածաշրջանային խնդիրների լուծման մէջ, ասել է Իրանի խորհրդարանի խօսնակ (նախագահ) Ալի Լարիջանին Ադրբեջանի խորհրդարանի խօսնակ Օկտայ Ասադովի հետ, որը գտնւում էր Թեհրանում:
«Ղարաբաղեան հակամարտութեան լուծումը կարեւոր է ողջ տարածաշրջանի համար», - ասել է Լարիջանին, հաղորդում է Mehr-ը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտութիւնը սկսւեց 1988 թւականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչութեան 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրէսիա ծաւալեց խաղաղ բնակչութեան դէմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդիւնքում հռչակւեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը: ԼՂՀ պաշտպանութեան բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգութեան գօտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում:
1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնութիւն ձեռք բերւեց (Բիշկեկեան արձանագրութիւն): Ներկայումս հակամարտութեան կարգաւորմամբ զբաղւում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
«ՊԱՆԱՐՄԷՆԻԱՆ»
0 Պատգամ:
Post a Comment