Արհեստական բեղմնաւորումը դեռ 20 տարի էլ մատչելի չի լինի Հայաստանում
15:40 • 06.05.10
Մարդու վերարտադրութեան կենտրոնի տնօրէն Էդւարդ Համաբարձումեանը կարծում է, որ առաջիկայ 20 տարիներին նոյնպէս արհեստական բեղմնաւորման գները Հայաստանում բոլոր ցանկացողների համար մատչելի չեն լինի:
«Եւրոպական հարուստ երկրներում էլ արհեստական բեղմնաւորման կարիք ունեցող բոլոր զոյգերի 20 տոկոսն է միայն կարողանում օգտւել այդ ծառայութիւնից: Աղքատ երկիր համարւող Հայաստանում այս հարցը շուտ չի լուծւի: Մենք աւելի շուտ պէտք է մտածենք, թէ ինչպէս կանխարգելենք այն հիւանդութիւնները, որոնք անպտղութիւն են առաջացնում: Առաջին հերթին դրանք ինֆեկցիաներն են»,- այսօրւայ ասուլիսում ասաց մասնագէտը:ՀՀ առողջապահութեան նախարարութեան բուժօգնութեան կազմակերպման վարչութեան մօր և մանկան առողջութեան պահպանման բաժնի գլխաւոր մասնագէտ Գայեանէ Աւագեան էլ յիշեցրեց, որ վերարտադրողական թանկարժէք օժանդակ տեխնոլոգիաները չեն մտնում պետպատւէրի ցանկում: «Հետագայում անպայման այդ հարցը պէտք է լուծւի: Այսօր եթէ մարդը դիմում է տարածքային պոլիկլինիկաներ, ամբողջովին անվճար բուժօգնութիւն է ստանում: Յղիների և հետծննդեան շրջանում գտնւող կանանց համար բուժօգնութեան մատչելիութիւնն ապահովւած է»,- հաւատացրեց նա:
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment