ՀՀ ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի նստաշրջանում.–
Լեռնային Ղարաբաղը երբէք
Ադրբեջանի կազմում չի լինի
«Անկարան, չգնահատեց Երեւանի դիրքորոշումը»
11:51 / 04.05.2010
Երեւանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եւրոպական տարածաշրջանային նստաշրջանը։
Ինչպէս նստաշրջանը բացելիս յայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Յովիկ Աբրահամեանը, օտար լեզուների իմացութիւնը հարստացնում է մարդուն։ Նա ընդգծել է, որ ֆրանսերէնը Ցեղասպանութիւնից փրկւած եւ ֆրանսախօս երկրներում ապաստան գտած հայերի սերունդների համար մայրենի եւ ստեղծագործելու լեզու է դարձել։
Յովիկ Աբրահամեանի խօսքով, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ասոցիացւած անդամակցութիւնը նպաստում է Հայաստանի եւրաինտեգրմանը։
Նա իր պարտքն է համարել նաեւ նստաշրջանի մասնակիցներին ծանօթացնել Հայաստանի քաղաքական ներկայ գործընթացներին։ Խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է յարաբերութիւններ հաստատել իր բոլոր հարեւանների հետ եւ այդ ուղղութեամբ նա արդէն իսկ քայլ արել է՝ փորձելով առանց նախապայմանների երկխօսութիւն հաստատել Թուրքիայի հետ։ «Անկարան, սակայն, չգնահատեց Երեւանի նման դիրքորոշումը եւ ամէն կերպ տորպեդահարում է երկխօսութիւնը, ինչի արդիւնքում Հայաստանը կասեցրեց Հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացման գործընթացը։ Սա չի նշանակում, որ պետութիւնը դուրս է եկել գործընթացից. Մենք սպասում ենք, թէ Թուրքիան երբ կառուցողական դիրքորոշում կը ցուցաբերի»,- նկատել է Յովիկ Աբրահամեանը։ Նա նաեւ ընդգծել է, որ Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման ցանկութիւնը չի կարող երկրորդ պլան մղել Հայաստանի շահերը, Հայոց Ցեղասպանութեան հարցը վերածել առեւտրի առարկայի։
Անդրադառնալով Ղարաբաղեան հարցին՝ Յովիկ Աբրահամեանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր ռազմաշունչ յայտարարութիւններով ոչ միայն ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում, այլ նաեւ ապատեղեկացնում է միջազգային հանրութեանը։ «Ադրբեջանը նման յայտարարութիւններ է անում՝ լաւ գիտակցելով, որ պատերազմական իրավիճակում իր ռազմական պոտենցիալը չի կարող յաղթել»,- նկատել է Աբրահամեանը։ Նա նաեւ յայտարարել է Ղարաբաղեան հարցում Հայաստանի շահերին հակասող տարբերակի ընդունման անհնարինութեան մասին. «Լեռնային Ղարաբաղը երբէք Ադրբեջանի կազմում չի լինի»,- ընդգծել է նա։ Նա նաեւ նշել է, որ Ղարաբաղեան հարցը ընդհանուր ոչինչ չունի Հայ-թրքական գործընացի հետ։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment