Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ԱԺ ընտրութիւններն աւարտւեցին

ԼՂՀ Կենտրանական ընտրական յանձնաշողովը հրապարակել է քւէարկութեան ընթացքի վերաբերեալ ժամը 20:00-ի դրութեամբ տւեալները:
ԿԸՀ նախագահի տեղակալ Եղիշէ Արզումանեանը նշել է, որ 95442 ընտրողից ընտրութիւններին մասնակցել են 66919 ընտրող, որը կազմում է ընտրողների 70,11 տոկոսը: Սա, նրա կարծիքով վատ ցուցանիշ չէ և ընտրութիւններին մասնակցութիւնը բաւական ակտիւ էր: Տւեալները նախնական են և կարող են լինել որոշակի փոփոխութիւններ: Վերջնական տւեալները դեռևս հաշւարկւում են: Ներկայումս ընտրական տեղամասերի յանձնաժողովները ամփոփում են ընտրութեան արդիւնքներն ըստ համամասնական և մեծամասնական թեկնածուների: Նախնական տւեալները յայտնի կլինեն ժամը 24:00-ի դրութեամբ: Անդրադառնալով ընտրախախտումներին Եղիշէ Արզումանեանն ասել է, որ այս պահի դրութեամբ ստացել են երկու դիմում-բողոք, երկուսն էլ քարոզչական բնոյթի խախտումներ: Ներկայումս այլ դիմում-բողոքներ չեն գրանցւել: Բանաւոր բոլոր դիմում բողոքները լուծւել են տեղում: Միջազգային դիտորդները դեռևս իրենց կարծիքները չեն ներկայացրել:

7or.am

0 Պատգամ: