Նոր բացայայտումներ Թուրքիայում սեռական սկանդալի առնչութեամբ
17:04 • 20.05.10
Փորձաքննութեան արդիւնքում պարզւել է, որ Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցութեան այժմ արդէն նախկին առաջնորդ Դենիզ Բայքալը որևէ առնչութիւն չունի օրեր առաջ թուրքական լրատւամիջոցների կողմից շրջանառութեան մէջ դրւած տեսանիւթի հետ:
Այս մասին, HaberTurk-ի փոխանցմամբ, յայտարարել է Թուրքիայի ազգային քրէական բիւրոյի ղեկավար Ուղուր Քուրթուլանը` պնդելով, որ դա մոնտաժի արդիւնք է...:
Դենիզ Բայքալի փաստաբան Մուզաֆեր Եըլմազը յայտարարել է, որ անհրաժեշտ է անցկացնել հետաքննութիւն և յայտնաբերել տեսաերիզի հեղինակներին:
Յիշեցնենք, որ մայիսի սկզբին թուրքական Vakit թերթի համացանցային տարբերակում հեռարձակւել էր Դենիզ Բայքալի և նոյն կուսակցութեան անդամ, կին պատգամաւոր Նեսրին Բայթոքի միջև սեռական յարաբերութիւնների տեսագրութիւնը, որ նկարահանւել էր թաքնւած տեսախցիկով: Այդ դէպքից յետոյ մի քանի օր անց Դենիզ Բայքալը հրաժարական էր տւել` յայտարարելով, որ իր դէմ դաւադրութիւն է կազմակերպւել:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment