Թուրքիայի փոխվարչապետ.–
1915-ի հարցում Թուրքիայի ճակատը պարզ է !!!
Թուրքիան իր անցյեալի հետ հաշւի նստելու կարիք չունի:
14:37 • 24.05.10
Այս մասին, թրքական Zaman օրաթերթի փոխանցմամբ, Նիւ Եորքում յայտարարել է Թուրքիայի պետնախարար և փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը` անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան հարցին:
«Մեր ճակատը պարզ է, գլուխը` ուղիղ!!!: Ով ինչ ուզում է, թող ասի: Վերջ ի վերջոյ պատմութիւնը կը հաստատի դա: Մենք պատմութեանը հաշիւ տալու ոչ մի բան չունենք...»,- յայտարարել է թուրք պետնախարարը` աւելացնելով, որ Հայոց Ցեղասպանութեան հարցը ստւեր է նետում թուրք-ամերիկեան յարաբերութիւնների վրայ:
Նշենք, որ Ջեմիլ Չիչեքը Նիւ Եորքում էր գտնւում Թուրք-ամերիկեան միութիւնների դաշնութեան (TADF) կողմից կազմակերպւած «ԱՄՆ-ում Թուրքիայի օր» փառատօնին և դրա շրջանակում 29 տարի շարունակ կազմակերպւող քայլարշաւին մասնակցելու նպատակով:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment