Վանում 100 տարի անց


«հայերէն» թերթ է տպագրւել՝


Van Times....


«Ադրբեջանն էլ մի քանի ամիս առաջւանից արդէն «Հայերէն լեզւով» կայքէջ են թողարկում, եւ կարծում էք ադրբեջանական այս կայքը, Van Times–ի նման, ինչե՞ր է թողարկում»



Սեպտեմբեր 18, 2010 10:27
Աղթամարի Ս.Խաչ եկեղեցում պատարագ անցկացնելուց օրեր առաջ, Վանում հրատարակւող Van Times թերթը տպագրւել է նաեւ հայերէն:
Ինչպէս Վանից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Van Times-ի առաջին համարում ներկայացւած է եղել թուրք յայտնի գրող Եաշար Քեմալի մտորումները՝ Աղթամարի Ս.Խաչի շուրջ:
Յայտնի է, որ թուրքերէն, քրդերէն, պարսկերէն եւ անգլերէն տարբերակներով տպագրւող Van Times-ի հայերէնով հրատարակմանը օժանդակել է Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթի խմբագրակազմը:
NEWS.am-ը աւելի վաղ տեղեկացրել էր, որ Van Times-ը կազմակերպել էր «հայերի առջեւ բացում ենք մեր տների դռները» ակցիան, որին Վանի բնակչութիւնը դրական էր արձագանքել:
Van Times-ը նախատեսում է Ս. Խաչի պատարագի օրը տպագրելիք հայերէն համարի առաջին էջում տեղադրել «բարի գալուստ» արտայայտութիւնը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

***
Թուրքերն իրենց քաղաքական եւ տնտսական նպատակներին հասնալու համար ամէն ինչ էլ կանեն, եւ այս՝ «հայերէն տառերով» հրատարակւող թերթն էլ նման դաւադրութիւնների շարանում է գտնւում։Կարծում է՞ք մի իշխանութիւն, որտեղ հայերը ապրում են սարսափի մէջ, ու չեն թոյլատրում Աղթամարի կղզու Ս. Խաչ անունը կրող եկեղեցու գմբէթին Հայոց Առաքելական Եկեղեցու խաչը տեղադրել, «Հայերէն տառերով» տպագրւող թերթում՝ ինչե՞ր պիտի տպագրեն։Ադրբեջանն էլ մի քանի ամիս առաջւանից արդէն «Հայերէն լեզւով» կայքէջ են թողարկում, եւ կարծում էք ադրբեջանական այս կայքը, Van Times–ի նման, ինչե՞ր է թողարկում։Բոլորովին կարիք չկայ այսքան անտեղի «յուզւել», ու մանաւանդ լրատւական միջոցները դառնան թրքական ֆաշիստական վարչակարգի քաղաքականութեան քարոզիչները։ Այս տեսակ լուրերը եթէ իրենց կողքին չունենան համապատասխան մեկնաբանութիւններ, ոչնչով չեն տարբերւում ո՛չ Van Times–ից, ոչ էլ ադրբեջանական հայատառ կաքից ու ոչ էլ ադրբեջանից հայերէն լեզւով թողարկւող ռադիո–հեռուստատեսութիւնից։Եւ ինչու է շեշտում՝ «Հարիւր տարի անց»։ Արդեօք Van Times թերթում տպագրւո՞ւմ են նոյն նիւթերը, որոնք տպագրւում էին՝ պատմական Վանում 100 տարի առաջ տպագրւող Հայերէն թերթերում։ Վ.



0 Պատգամ: