Ծանրամարտի աշխարհի
առաջնութիւն.
Տիգրան Մարտիրոսեանը`
աշխարհի չեմպիոն
Սեպտեմբեր 23, 2010 23:54
Տիգրան Գէորգի Մարտիրոսեանը Թուրքիայում անցկացւող աշխարհի առաջնութիւնում նւաճեց 77 կգ քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը` երկամարտում հաւաքելով 373 կգ: Թուրքիայում բարձրացաւ Հայոց եռագոյնը եւ հնչեց Հայաստանի ազգային օրհներգը:
Պոկում վարժութիւնում Տիգրան Գ. Մարտիրոսեանը 173 կգ արդիւնքով նւաճեց փոքր ոսկէ մեդալը: Աշխարհի փոխչեմպիոն Գէորգ Դաւթեանը մեջքի վնասւածքի պատճառով զրօ ստացաւ եւ չշարունակեց պայքարը հրում վարժութււնում: Երկրորդ տեղը գրաւեց աշխարհի չեմպիոն չինացի Սյաոջուն Լուն, ով բարձրացրեց 170 կգ: Անձնական քաշով առաւելութիւն ունէր չինացին:
Հրում վարժութիւնում Տիգրան Մարտիրոսեանը միայն երկրորդ փորձից կարողացաւ բարձրացնել 200 կգ, իսկ երրորդ փորձում չբարձրացրեց 205 կգ-ը:
Սակայն չինացի Լուն եւս միայն մէկ փորձ կարողացաւ անել եւ բարձրացրեց 200 կգ եւ երկամարտում երեք կիլոգրամ զիջելով մնաց երկրորդ տեղում:
Երկամարտի բրոնզէ մեդալը նւաճեց եգիպտացի Տարեկ Եհիան` 356 կգ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: