ԻԻՀ-ում ՀՀ դեսպանի ուղերձը՝

Հայաստանի անկախութեան

հռչակման 19-րդ տարեդարձի առիթով



Թոյլ տւէք Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան անձնակազմի եւ անձամբ իմ անունից շնորհաւորելու Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակման 19-րդ տարեդարձի առիթով:
Պատահական չէ, որ անկախութեան տարեդարձը բոլորս ընդունում ենք որպէս գլխաւոր պետական տօն, քանզի դրա հիմքում ընկած է հայ ժողովրդի աննկուն ու նւիրական պայքարը: Այդչափ դժւարութեամբ ձեռքբերւածի արժէքը գիտակցում է հայ ժողովուրդը եւ վստահ եմ, որ ազատասէր նախնիների սուրբ պատգամն իր մէջ կրելով՝ առաւել զգօն է իր առջեւ ծառացած զանազան մարտահրաւէրների նկատմամբ:
Այսօր իւրաքանչիւրս հպարտութեան զգացում ունենք, քանզի ինքնիշխան պետութեան վեհ ջահակիրներն ենք եւ առաւել մեծ հպարտութեամբ պէտք է յաղթանակի այդ ջահը փոխանցենք գալիք սերունդներին: Նրանք են, որ պէտք է անմար պահեն յաղթանակի կրակը եւ սերունդէսերունդ փոխանցեն հայի ազատատենչ ոգին:
Ուստի՝ մեր անկախութեան պահպանման ու ամրապնդման հայրենիքը խաղաղ երկնքի ներքոյ հզօրացնելու երաշխիքը երիտասարդներն են: Յուսալի ապագայ ապահովելու համար՝ մենք պարտաւոր ենք նախեւառաջ վստահելի ճանապարհ հարթել երիտասարդների առջեւ:
Հայաստանը պէտք է շարունակի ամրապնդել իր հաստատուն դիրքերը՝ միջազգային քաղաքական ասպարէզում, եւ քայլի ժամանակին համընթաց՝ անխուսափելիօրէն պահպանելով դարերից աւանդւած ազգային նկարագիրը:Մէկ անգամ եւս շնորհաւորում եմ հայրենակցիներիս, ցանկանում եմ մեծ կամք եւ հոգու կորով՝ միասնական ուժով դիմագրաւելու եւ յաղթահարելու անխուսափելի փորձութիւնները: Մենք պարտարստ ենք զարգացնելու եւ ի նպաստ Հայաստանի ծառայեցնելու դարերի ընթացքում անհրաժեշտօրէն մշակւած մեր իմաստուն ժողովրդի փորձառութիւնը:
Հայ ժողովրդին ու Անկախ Հայաստանին մաղթում եմ անամպ երկինք եւ խաղաղութիւն:

ԻԻՀ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼԵԱՆ
«ԱԼԻՔ»

0 Պատգամ: