Դեմոյեան.–

Հայ հոգևորականները

կարող էին գնալ Վան

և այնտեղ անցկացնել Մեծ եղեռնի

զոհերի հոգեհանգստի արարողութիւնը




16:11 • 16.09.10
2007թ. գարնանը, երբ բեմադրւեց շօուի առաջին մասը Աղթամարում, թուրքական կողմը հրաժարւեց խաչը տեղադրել, որովհետև Թուրքիան իրեն հռչակել է աշխարհիկ պետութիւն, եկեղեցուն տրւեց թանգարանի կարգավիճակ։
Ինչպէս այսօրւայ ասուլիսին յիշեցրեց Հայոց Ցեղասպանութեան թանգարան–ինստիտուտի տնօրէն, պատմաբան Հայկ Դեմոյեանը, 2007թ. Սուրբ խաչը բաւականին ճոխ ձևով զարդարւած էր թուրքական դրօշներով, իսկ Աթաթուրքի պատկերը ողջունում էր մարդկանց եկեղեցու մուտքի մօտ։
«Գոնէ ինձ համար դա ծիծաղելի արարողութիւն էր, որովհետև մշակութաբանական և քարոզչական տարրերին տիրապետող անձինք այդ բանը չպէտք է թոյլ տային», – ասաց նա։
Դեմոյեանը համարում է, որ հայկական կողմը համարժէք արձագանք տւեց այս գործընթացի արդէն երկրորդ դրւագին, որը, ինչպէս յայտնի է, տեղի կունենայ սեպտեմբերի 19–ին։ Այս կոնտեքստում նա նշեց, որ ողջունում է Մայր Աթոռի որոշումը՝ չմասնակցել մատուցւելիք պատարագին։
«Այո, կարելի էր գնալ և մասնակցել Սուրբ խաչի արարողութեանը, թոյլ տւէք ասել՝ անգամ առանց խաչի։ Առաջին անգամ 1915թ. յետոյ առիթ և հնարաւորութիւն կընձեռւէր պատարագին զուգընթաց Սուրբ խաչում նաև հոգեհանգստի արարողութիւն անցկացնել, և դա ոչ ոք իրաւունք չունի արգելել։ Հոգեհանգիստ Մեծ եղեռնի զոհերին, դա իրօք խիզախութիւն կլինէր մեր կողմից», – յաւելեց նա։


Tert.am


*** Կարծես Յարգելի պրն. Դեմոյեանին կրկին պիտի յիշեցնել, որ Աթաթուրքի ողջոյնների ու արիւնարբու կարմիր դրօշի տակ, այն էլ պղծւած ու վերստին չօծւած եկեղերում հոգեհանգիստ կատարելը, միայն կարող էր դողացնէր անշիրիմ նահատակիերի աճիւնները, եւ ուրիշ ոչի՛նչ։ Առաւել եւս, հեգնանքի առարկայ կը դառնար ողջ ազգը՝ այդ ծիծաղելի շօին՝ կրօնական կարեւորութիւն տալով։ Վ.

0 Պատգամ: