Հրայր Կարապետեան.–
Հայ–թրքական սահմանի
բացմանը Սերժ Սարգսեանն էլ
չի հաւատում
17:24 • 17.09.10
«Շատ քիչ մարդ է մնացել, որ հաւատում է, որ Թուրքիան սահմանը կբացի մեր նախա

«Իհարկէ, նախագահը միշտ էլ պէտք է ձգտի, որպէսզի հարևանների հետ յարաբերութիւնները լաւացնի, և նաև ճանապարհները բացւեն, տնտեսութիւնը զարգանայ։ Սա, իհարկէ, որևէ երկրի նախագահի պարտականութիւնն է, բայց թէ ինչ գնով, սա է խնդիրը»,– շարունակեց պատգաւորը, միաժամանակ, յիշեցնելով, որ Դաշնակցութիւնը հէնց այդ գնի մասին էր ահազանգում։«Կեանքը ցոյց տւեց, որ Թուրքիան փորձում է մեր ազգային, պետական շահերի գնով այս խնդիրն առևտրի առարկայ դարձնել և դրանում, չեմ կարծում, կայ մէկը, որը կասկածի»,– ասաց նա։
Դաշնակցական պատգամաւորն այն կարծիքին է, որ Հայ–թրքական արձանագրութիւններն ընդհանրապէս պէտք է հանւեն ՀՀ ԱԺ օրակարգից, քանի որ ակնյայտ է, որ Թուրքիան պատրաստ չէ դրանք քննարկել, քանի որ մնացել է իր նոյն դիրքորոշմանը ու երկու երկրների յարաբերութիւնների կարգաւորումը շարունակում է պայմանաւորել ԼՂ խնդրով։
Հրայր Կարապետեանի խօսքով, Թուրքիան և Ադրբեջանն այսօր ցանկանում են ԼՂ խնդրին կրօնական երանգ հաղորդել, ինչը յղի է անկանխատեսելի հետևանքներով և ինչի մասին Հայաստանը պէտք է ահազանգի միջազգային ատեաններում։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment