Անգլիայում մանիակ–կարապ է յայտնւել





12:42 • 18.09.10

Մեծ Բրիտանիայի (Անգլիա) Փեմբրոք ամրոցի մերձակայ լճակում բնակւող կարապներից մէկն սկսել է շատ տարօրինակ վարքագիծ դրսևորել: Նա յարձակւում է միւս կարապների վրայ և սպանում նրանց, որից յետոյ կանչելով իր էգին ու ձագուկներին` հպարտութեամբ ցոյց է տալիս իր զոհերին:
Կարապների խնամքով զբաղւող Մարիա Էվանսի խօսքով` կարապների նման ագրեսիւ վարքագծի պատճառ կարող են դառնալ լճակի աղի և կեղտոտ ջուրը:
Ներկայ պահին կարապասպանը, որը ստացել է «Հանիբալ» մականունը, հետազոտւում է անասնաբոյժների կողմից: Մինչ օրս «Հանիբալը» սպանել է 15 կարապի:


Tert.am

0 Պատգամ: