Եւրադատարանը քննում է
Հայ ընտանիքի հայցը՝
ընդդէմ Ադրբեջանի
13:37 • 15.09.10
Մարդու իրաւունքների եւրոպական դատարանն այսօր առաջին անգամ քննելու է Հայ ընտանիքի` Ադրբեջանի հանրապետութեան դէմ ներկայացրած հայցը՝ Արցախեան հակամարտութեան ժամանակ կրած վնասների համար: Այսօր նաև ՄԻԵԴ-ում համանման հայց է քննարկւելու, որը մի խումբ ադրբեջանցիներ ներկայացրել են ընդդէմ Հայաստանի հանրապետութեան։
Հիւսիսային Արցախի Շահումեանի շրջանի Գիւլիստան գիւղի նախկին բնակիչ Մինաս Սարգսեանը 2006թ. օգոստոսի 11-ին հայց է ներկայացրել իր տան աւերման և սեփական տանից արտաքսման վերաբերեալ: Սարգսեանն իր հայցում նշել է, որ ներկայում մի այլ անձ, հաւանաբար ադրբեջանցի է ապրում իր տանը: Չնայած մէկ տարի առաջ Սարգսեանը մահացել է, նրա այրին և երկու զաւակները շարունակում են հետամուտ լինել սոյն դատական գործին: Սարգսեանների ընտանիքի շահերը դատարանում ներկայացնելու են «Իրաւական ուղեցոյց» հասարակական կազմակերպութեան անդամներ, փաստաբաններ Նարինէ Գասպարեանը և Քնարիկ Օհանեանը`Երևանից և մարդու իրաւունքների պաշտպանութեան գծով յայտնի իրաւաբան, պրոֆ. Ֆիլիպ Լիչը` Լոնդոնի Մարդու իրաւունքների շահերի պաշտպանութեան եւրոպական կենտրոնից:
Շահումեանի շրջանը գտնւում է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի հիւսիսային սահմանին կից: Մինչև արցախեան հակամարտութիւնը, Շահումեանի շրջանի աւելի քան 80 տոկոսը բնակեցւած էր հայերով: 1992թ. ադրբեջանական ուժերի կողմից Գիւլիստանի ռմբակոծութեան ժամանակ Սարգսեանների երկյարկանի տունն աւերւել է: Ռմբակոծութեան հետևանով գիւղի բոլոր Հայ բնակիչները, վախենալով իրենց կեանքի համար, փախել են գիւղից։
Սարգսեանի հայցը հիմնւած է հետևեալ պահանջների վրայ.
1. Նրա տան աւերումն ու սեփականութեան իրաւունքից զրկումը սահմանւում է որպէս «սեփականութեան տիրապետման և օգտագործման իրաւունքի ոտնահարում»:
2. Նրա անձական և ընտանեկան կեանքի, ինչպէս նաև տան նկատմամբ իրաւունքի խախտում`բռնի տեղահանութեան պատճառով և իր տուն մուտք գործելու հնարաւորութեան շարունակ մերժում Ադրբեջանի կողմից:
3. Հաշւի առնելով Ադրբեջանում մի շարք հայկական գերեզմանատների ոչնչացումն ու վանդալիզմը, Սարգսեանը նշել է, որ անտեղեակ է իր մերձաւոր ազգականների գերեզմանոցների վիճակի մասին, քանի որ զրկւած է նրանց շիրիմներին այցելելու հնարաւորութիւնից, ինչպէս դա պարբերաբար անում էր նախկինում: Միայն այն փաստի գիտակցումը, որ հարազատների շիրիմները ոչնչացման վտանգի տակ են, խոր վիշտ ու տառապանք է պատճառել Սարգսեանին: Գերեզմանատուն այցելելու անկարողութիւնը զրկել է նրան հանգուցեալ հարազատների հետ հոգևոր կապից, քանի որ նրանց շիրիմներին այցելելն ու դրանք պահպանելը նրա կրօնական պարտականութիւնն էր, որը նա կատարել էր նախքան տեղահանութիւնը:
4. Ադրբեջանում իրենց տները հարկադրաբար լքած Հայ ազգաբնակչութիւնը զրկւած է իրաւական պաշտպանութեան արդիւնաւէտ միջոցներից: Այն հայերը, որոնք փորձել են բողոքներ ներկայացնել համապատասխան ադրբեջանական իշխանութիւններին, չեն կարողացել վերականգնել իրենց ոտնահարւած իրաւունքները: Արցախեան հակամարտութեան լուծւած չլինելու պատճառով, գործնական դժւարութիւններ ու խոչընդոտներ կային Ադրբեջանում հարցի լուծման միջոցներից օգտւելու համար:
5. Սարգսեանը բողոքել է, որ Ադրբեջանում ենթարկւել է խտրականութեան՝ ազգային և կրօնական պատկանելութեան հիման վրայ: Նա ներկայացրել է, որ միայն Ադրբեջանում ապրող ազգութեամբ հայերն էին բռնութիւնների, ջարդերի ու յարձակումների թիրախ դարձել: Ադրբեջանի կառավարութիւնը հայերի դէմ գործած բռնութիւնների հետաքննութիւն չի անցկացրել և նրանց սեփականութեան անօրինական բռնազաւթման ու հայկական գերեզմանոցների ոչնչացման համար փոխհատուցում չի ապահովել:
Սա առաջին հայկական հայցն է, որը ՄԻԵԴ է ներկայացւել սեփականութեան և այլ իրաւունքների ոտնահարման հարցով` իրականացւած Ադրբեջանի հանրապետութեան կողմից: Յաջողութեան դէպքում այն կարևոր նախադէպ կստեղծի հարիւր հազարաւոր հայերի կողմից հայցեր ներկայացնելու համար, որոնք հարկադրաբար լքել են բաքւի և Ադրբեջանի այլ բնակավայրերի իրենց տները:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment