Թուրքիայում Բաթմանի
նահանգապետից պահանջում են
ներողութիւն խնդրել քրդերից ու հայերից
եւ հրաժարական տալ
Սեպտեմբեր 23, 2010 13:54
Թուրքիայի Բաթմանի նահանգի 32 հասարակական կազմակերպութիւններ ներառող «Ժողովրդավարական պլատֆորմ»-ը խիստ քննադատութեան է ենթարկել Բաթմանի նահանգապետին, ով քրդերի կողմից դպրոցներում կազմակերպւած մէկշաբաթեայ բոյկոտից յետոյ վիրաւորական արտայայտութիւններ էր թոյլ տւել քրդերի եւ հայերի հասցէին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ «Ժողովրդավարական պլատֆորմ»-ի, Բաթմանի քաղաքապետի, քրդական «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութեան Բաթմանի նահանգային կառոյցի ղեկավարի, Eğıtım-sen կրթական արհմիութեան նահանգային ղեկավարի մասնակցութեամբ կազմակերպւած մամուլի ասուլիսի ընթացքում պահանջ է ներկայացւել Բաթմանի նահանգապետ Ահմեդ Թուրանին՝ ներողութիւն խնդրել Հայ եւ Քուրդ ժողովուրդներից ֆաշիստական եւ ռասիստական յայտարարութիւնների համար եւ հրաժարական տալ։
Բաթմանի կրթական արհմիութեան նախագահ Սալիհ Էրոլը նշել է, թէ իրենք խիստ քննադատում են քրդերի «Մայրենի լեզու եմ ուզում եւ դպրոցը բոյկոտում եմ» ակցիայի դէմ Բաթմանի նահանգապետի արտայայտութիւնները: Նա քրդերին անւանել է «պառակտիչ», «հայերի շահերին ծառայող», «աննամուս» եւ այլն:
«Բաթմանի նահանգապետի կողմից, այս աշխարհագրական տարածքի ամենահին ժողովրդի՝ Հայ ժողովրդի դէմ ռասիստական արտայայտութիւնը վեր է հանում նրա իրական դէմքը։ Նրան եւս մէկ անգամ քննադատում ենք եւ կոչ անում ներողութիւն խնդրել հայերից եւ քրդերից։ Ներողութիւն չխնդրելու եւ նույն պահւածքը շարունակելու դէպքում, մեր նահանգի բոլոր պատգամաւորներին եւ հասարակական ոլորտի կազմակերպութիւններին կոչ են անում նահանգապետի դէմ համատեղ դիրքորոշում ընդունել»-նշել է Սալիհ Էրոլը։
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ:
Post a Comment