Հայաստանի պետական կայքերը
յուսալիօրէն պաշտպանւած են
հաքերներից
Սեպտեմբեր 20, 2010 20:23
Կարելի է վստահաբար ասել, որ Հայաստանի պետական մարմինների կայքերը յուսալիօ

Ինչպէս NEWs.am-ին յայտնում են Հայաստանի Ազգային անվտանգութեան խորհրդի մամուլի ծառայութիւնից, Արթուր Բաղդասարեանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում ընդլայնւել է ինտերնէտ տարածւածութեան աստիճանը, տեղեկատւական անվտանգութեան հայեցակարգի հաստատումից յետոյ ազգային անվտանգութեան ծառայութեան եւ պետական միւս լիազօր մարմինների կողմից ձեռնարկւած միջոցառումների շնորհիւ էականօրէն բարձրացել է պետական մարմինների պաշտօնական կայքերի պաշտպանւածութեան մակարդակը:
Յանձնաժողովն անդրադարձել է Հայաստանի տեղեկատւական անվտանգութեան ապահովման ոլորտում կադրերի պատրաստման եւ վերապատրաստման ծրագրին, որը նախատեսւում է ներդնել յաջորդ տարւանից:
Տեղեկատւական անվտանգութեան ոլորտում ազգային օրէնսդրութիւնը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կատարւած մոնիթորինգի արդիւնքում արձանագրւել է համապատասխան օրէնսդրական եւ ենթաօրէնսդրական ակտերի ընդունման անհրաժեշտութիւնը:
Նիստում որոշւել է մշակել Հայաստանում ռադիոսարքաւորումների սերտիֆիկացման կարգը, որի ընդունումն էականօրէն կբարելաւի այս ոլորտում Հայաստանի տեղեկատւական անվտանգութեան մակարդակը: Այս մասին հաղորդում է Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղարի մամուլի գրասենեակը։
Նշենք, որ միայն անցած տարի յայտնաբերւել է հազար հաքերային յարձակում ՀԱՊԿ անդամ-պետութիւնների, այդ թւում Հայաստանի տեղեկատւական կայքերի վրայ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment