Իրանում հայերի թիւը նւազե՞լ է
«Միայն ատրճանակի գնդակն ու «պատահական»
արկածը, եւ նման մաֆիոզական դաւեր են կարող
կասեցնել այս անվերադարձ երթը»
20:40 • 22.09.10
Իրանում բնակւող հայերի թիւը կրճատւել է։ Այս մասին Թեհրանում ասել է Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը։«Եթէ շահի օրոք այստեղ ապրում էր 200-250 հազար Հայ, ապա այսօր, ըստ նրանց վիճակագրութեան, Իրանում ապրում է 65 հազար Հայ»,- ասել է ադրբեջանցի դեսպանը։
Ըստ նրա՝ չնայած Իրանում գործում են Հայկական թերթեր, եկեղեցիներ և դպրոցներ, հէնց հայերն են նշում, որ հայկական դպրոցներ ոչ ոք չի յաճախում։ «Այլ երկրներում բնակւելու համար իրանցի հայերը նախապատւութիւնը տալիս են անգլալեզու դպրոցներում սովորելուն»,- ասել է Ախունդովը։
Իրանում բնակւող հայերի թիւը կրճատւել է։ Այս մասին Թեհրանում ասել է Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը։«Եթէ շահի օրոք այստեղ ապրում էր 200-250 հազար Հայ, ապա այսօր, ըստ նրանց վիճակագրութեան, Իրանում ապրում է 65 հազար Հայ»,- ասել է ադրբեջանցի դեսպանը։
Ըստ նրա՝ չնայած Իրանում գործում են Հայկական թերթեր, եկեղեցիներ և դպրոցներ, հէնց հայերն են նշում, որ հայկական դպրոցներ ոչ ոք չի յաճախում։ «Այլ երկրներում բնակւելու համար իրանցի հայերը նախապատւութիւնը տալիս են անգլալեզու դպրոցներում սովորելուն»,- ասել է Ախունդովը։
Tert.am
***
Ախունդովը, որի մեկնաբանւած պարտականութիւնը, Իրանի հողային եւ ժողովրդական ամբողջականութեան խախտումը, լրտեսներ որսալն ու Իրանի ժողովրդի մէջ պառակտում առաջացնելն է, այս անգամ էլ իր Հէյդար Ալիեւ կոչւող «պապ»ին ընդօրինակելով ոչ մի ջանք չի խնայում ստերի շարանը երկարացնելու համար։Ախունդովին պիտի յիշեցնել, որ նախ չարաչար սխալւում է այդ թիւը ներկայացնելու հարցում, քանի որ դա, միայն Թեհրանի երկու հայաբնակ թաղամասերի Հայերի քանակն է։ Դրանով հանդերձ չենք հերքում, որ նոսրացել է իրանահայութեան թիւը։ Իսկ եթէ Հայերը Հայկական դպրոցներ չեն յաճախում, ապա ովքե՞ր են զբաղեցնում Հայկական դպրոցները։ Եթէ նոյնիսկ մէկ Հայ էլ մնայ այստեղ, իրենց լրտեսական ու դաւադրութիւններ նիւթող որջը, իր ամբողջ ջանքերով չի կարող խախտում առաջացնի Իրանահայութեան կամքի մէջ՝ համայնքը կանգուն, ակտիւ ու աշխոյժ պահելու հարցում։
Նոյնիսկ ԻՒՐԱՅԻՆՆԵՐ.....համարւող՝ Ախունդովի նման մտածողներն էլ եթէ կանգնեն Ախուդովի կողքին, անհնար է՝ Հայաստանամերձ Իրանահայ համայնքը տեսնել թափուր ու անտէր, քանզի ժողովուրդն արդէն ճշտել է իր ուղին՝ ջախջախելու համար համայնքի միասնականութիւնը խաթարող դաւադիրների ճակատը։
Ի հարկէ երկուսն էլ գուցէ ատրճանակի ու «արկած»ների բեմադրութեամբ ժամանակաւոր սարսափ առաջացնեն, սակայն հետեւորդների շարքը շատ աւելի երկար է քան ենթադրում են։
Իսկ թէ՝ ինչ կապ կա՞յ Ախունդովի եւ Ալիեւի միջեւ, պիտի թերթենք պատմութեան էջերը եւ կարդանք, որ ժամանակին Սովետական Միութեան Կոմունիստ Կուսակցութեան երիտասարդ հաւատաւոր անդամ՝ Հէյդար Ալիեւը հէնց մեր Թեհրանում հիմնադրել ու կարգաւորել է է «Թուդէ» կուսակցութեան երիտասարդական կազմակերպութիւնը, եւ մանաւանդ դրա հայկական միաւորը՝ դաւադրական պայքար մղելու համար Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դէմ։ Մի դաւադրական գործ, որը դեռ շարունակւում է իրենց հետեւորդների միջոցով։ Դաւադիրներ, որոնք արդէն իւրայիններ են դարձել...... .............եան մէջ...
Կրկնում եմ, միայն ատրճանակի գնդակն ու «պատահական» արկածը..., եւ նման մաֆիոզական դաւեր են կարող կասեցնել այս անվերադարձ երթը։ Վ.
2 Պատգամ:
Ինձ միշտ դուր է եկել ձեր համարձակութիւնը, եւ այս հարցում եւս, ձեր թշնամիները լինեն ադրբեջանցիները, թուրքերը կամ իւրայինները, մենք ձեր կողքին եւ ձեր կազմակերպութեան կողքին ենք։
Hargarjan baron Vartan Davtian
khndroomenk shad aveli shood shood grek zer inknoorooine.
Menk shad zarav enk mnoom zer grootunnere gartaloo hamar kani vor el arite choonenk "Alik" oom zer hodvacnere gartaloo, oosti khndroom enk aisdegh looreric baci vor shad hajogh yev deghin e oonenak nayev zer anznagane.
Incheve arite ogdagorzelov shnorhavoroom enk zer veradarce
engerneri mod.
Post a Comment