Աղթամարի Սուրբ Խաչում
սկսւել է (շօու) Պատարագը
Հոգեւոր միւս կենտրոնները` Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածինը, Երուսաղեմի պատրիարքարանն ու Մեծի
Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը հրաժարւել են
մասնակցել միջոցառմանը
Սեպտեմբեր 19, 2010 13:18
Վանայ լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում քիչ առաջ սկսւել է Պատարագը:
Ինչպէս Աղթամարից յայտնել է NEWS.am-ի յատուկ թղթակիցը, եկեղեցու երկու կողմերին մեծ էկրաններ են դրւած, որոնցով դրսում հաւաքւած բազմութիւնը դիտում է պատարագը:
Սուրբ Խաչ եկեղեցի են կարողացել մտնել միայն 55 հոգի, միւսները կանգնած են դրսում:
Պատարագը մատուցում է Պոլսոյ պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշեանը: Արարողութիւնը տեւելու է 3 ժամ:
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, կղզում մօտ երկու հազար մարդ է գտնւում: Զգացւում է, սակայն, Հայաստանից ժամանածների պակասը: Մօտաւոր հաշւարկներով՝ պատարագին մասնակցելու համար Հայաստանից Վան է ժամանել մօտ 200 մարդ: Թէեւ պատարագն արդէն սկսւել է, շատ նաւեր շարունակում են մօտենալ կղզուն:
Կղզում են նաեւ ոստիկանության, զինվորականության, արտակարգ իրավիճակների, ինչպես նաեւ շտապօգնության բազմաթիվ աշխատակիցներ: Աղթամարի երկնքում ռազմական ուղղաթիռներ են պտտվում, որոնք ապահովում են անվտանգությունը:
Պատարագը լուսաբանելու համար հաւատարմագրւել են 185 լրագրողներ, որոնցից միայն 35-ն են արտերկրից: Լրագրողներ են ժամանել Հայաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Հոլանդիայից, Ֆինլանդիայից եւ այլ երկրներից:
Նշենք, որ պատարագին մասնակցում է միայն Պոլսոյ Հայոց պատրիարքարանը: Հոգեւոր միւս կենտրոնները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Երուսաղեմի պատրիարքարանն ու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը հրաժարւել են մասնակցել միջոցառմանը: Պատճառը եկեղեցու գմբէթին խաչ չտեղադրելու հանգամանքն է: Հարկ է նշել, որ նոյն պատճառով կրօնական արարողութեանը հրաժարւել են մասնակցել նաեւ Հայ քաղաքացիական հասարակութեան շատ ներկայացուցիչներ, չնայած նրանց Թուրքիայի վարչապետն անձամբ է հրաւիրել պատարագին: Քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչները յայտարարել են, որ քանի դեռ եկեղեցու գմբէթին խաչ չի տեղադրւել, եկեղեցին վերանորոգւած համարել չի կարելի:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment