Երեխաները, որոնց թոյլ չեն տւել
աղօթել Սուրբ Խաչում,
բողոք-նամակով
դիմել են Էրդողանին
Սեպտեմբեր 15, 2010 20:04
«Հայ Ասպետ» հայկական մանկական ինտելեկտուալ հեռուստաշօուի յաղթողները, որոնց թուրք ոստիկանները օգոստոս ամսին արգելել էին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մոմ վառել եւ աղօթել, բողոք-նամակ են յղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Փայիփ Էրդողանին: Ստորեւ ներկայացնում ենք նամակը:
«Մենք մի խումբ պատանիներ ենք Հայաստանից եւ Եւրոպայից, ովքեր ուսումնասիրում են Փոքր Ասիայի պատմութիւնը։ Այս տարւայ օգոստոսին մենք մեկնեցինք շրջագայութեան Արեւելեան Անատոլիա։ Այնտեղ, ցաւալիօրէն, տեսանք բազում հայկական յուշարձաններ ու վանքեր, որոնք աւերւած էին: Այդ տարածաշրջանում ամբողջական մնացած միակ յուշարձանը Վանայ լճի Աղթամար կղզում գտնւող Սուրբ խաչ վանքն է, որը 10-րդ դարի Հայ ճարտարապետութեան եւ արւեստի գլուխգործոցներից է:
Ժամանելով Աղթամար` այնտեղ հանդիպեցինք թուրք ոստիկանների կոպիտ ու բռի վերաբերմունքին: Աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբօսաշրջիկների աչքի առաջ ոստիկանները մեզ դուրս վռնդեցին եկեղեցուց` վախեցած մեր բարձրաձայն աղօթքից: Մեզ չթողեցին անգամ մոմ վառել, ինչպէս կարգն է Հայոց Առաքելական սուրբ եկեղեցում: Դա տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին` Ձեր կառավարութեան կողմից ի ցոյց ամբողջ աշխարհին թոյլատրւած Հայոց Պատարագ մատուցելուց ընդամէնը մի քանի շաբաթ առաջ:
Պարոն վարչապետ,
Թերթերում Ձեր մասին գրում են, որ Դուք հաւատացեալ էք, քարոզում էք հոգեւոր արժէքներ: Անգամ կարդացել ենք, որ Դուք ժամանակին ազատազրկւած էք եղել կրօնական ոտանաւոր արտասանելու համար:
Մենք չենք հասկանում, թէ ինչո՞ւ են նման մարդու ղեկավարած երկրի ոստիկանները խոչընդոտում քրիստոնեայ երեխաների աղօթքին, ինչո՞ւ են այդ ոստիկանները բարկանում ու բռնանում պատանիների հանդէպ: Մեր միակ «յանցագործութիւնը» եկեղեցում հոգեւոր երգ ու աղօթք բարձրաձայնելն էր:
Մենք ուզում ենք հարցնել Ձեզ` ինչո՞ւ հոգեւոր արժէքների մասին խօսող Ձեր կառավարութիւնը թոյլ չի տալիս խաչ տեղադրել այդ եկեղեցու գմբէթին, եւ այդպիսով կասկածի տակ է դնում այս տարւայ սեպտեմբերի 19-ին պատարագ մատուցելու իր անկեղծութիւնը: Արդեօ՞ք մեր աղօթքը կամ գմբէթի խաչը սպառնալիք են Ձեր երկրին: Ինչո՞ւ է նման բան տեղի ունենում 21-րդ դարում, մի երկրում, որը Եւրոպայի խորհրդի անդամ է եւ ցանկանում է Եւրոպական միութեան անդամ դառնալ:
Մենք անձամբ եղանք Ձեր երկրում տիրող այդ անհասկանալի կարգերի ու բռնութեան ականատեսը: Ձեր ոստիկանների վարքը յարիր չէ ժամանակակից աշխարհին: Անցել են այլեւս այն ժամանակները, երբ աշխարհում տիրում էր բիրտ ուժը։ Այսօր աշխարհում կան օրէնքներ, որոնք պաշտպանում են մարդու եւ երեխաներիս իրաւունքները: Այդ թւում նաեւ` աշխարհի որեւէ վայրում հոգեւոր երգ կամ աղօթք անելու մեր իրաւունքը»։
Աւելի վաղ NEWS.am-ը զրուցել էր Սուրբ Խաչ այցելած եւ ոստիկանների բռի վերաբերմունքի ականատես «Հայ Ասպետ» հեռուստախաղի հիմնադիր եւ հաղորդավար Կարին Տոնոեանի հետ, ով պատմել էր Սուրբ Խաչում իրենց հետ տեղի ունեցածի մասին: «Երբ Սուրբ Խաչում էինք, մոմեր հանեցինք, որ վառենք, թուրք ոստիկանն արգելեց՝ ասելով, որ «սա թանգարան է եւ պատերը մրոտւում են»: Այդ ժամանակ ես երեխաներին ասացի, որ մոմերը վառած կանգնեն եկեղեցու մէջտեղում, այդպէս պատերը չեն մրւի, եւ սկսեն աղօթել ու «Տէր ողորմեան երգել»։ Սկսեցինք աղօթել, սակայն այդ պահին եկաւ ոստիկանը եւ սկսեց գոռգոռալ, որ «կտրենք ձայները եւ դուրս գանք եկեղեցուց։ Սակայն երեխաները շարունակեցին երգել։ Միայն տուրիստական գործակալութեան ղեկավարի խնդրանքից յետոյ դուրս եկանք, քանի որ ոստիկանը շատ զայրացած էր եւ մարդ ուղարկեց, որպէսզի միւս ոստիկանին կանչի»,- պատմել էր Կարին Տոնոեանը, յաւելելով, որ երեխաները երգելով դուրս եկան եւ շարունակեցին իրենց երգը Սուրբ Խաչի դիմաց գտնւող կիսաւեր խորանի մօտ։ «Ամբողջ խումբը արտասւում էր, չափից աւելի վիրաւորական էր, այդպիսի վիրաւորանք ես երբեւէ չէի ապրել»,- վրդովւած ասել էր «Հայ Ասպետի» հաղորդավարը՝ յաւելելով, որ թուրք ոստիկանները արգելել են իրենց նաեւ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հետեւում գտնւող գերեզմանաքարերի եւ խաչքարերի մօտ խունկ վառել։ Նրա խօսքով, «Հայ Ասպետի» մասնակիցներին արգելել էին նաեւ հայկական դրօշով պարել Սուրբ Խաչի առջեւ։
Ի դէպ անցած տարի եւս «Հայ Ասպետ» հեռուստախաղի յաղթողները մեկնել էին Արեւմտեան Հայաստան։ Նրանք եղել էին Անիի եկեղեցիներից մէկում, ուր քահանայի հետ փորձել են խաղողօրհնէքի ծէս իրականացրել, սակայն թուրք ոստիկաններն այս անգամ եւս նրանց շրջապատել եւ արգելել էին։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment