Նալբանդեանն ու Մամեդեարովը
հանդիպել են
համանախագահների հետ
21:46 • 23.09.10
Նիւ Եորքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Trend-ին Ադրբեջանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովն ասել է, որ Բեռնար Ֆասյէի (Ֆրանսիա), Ռաբերտ Բրադտկէի (ԱՄՆ) և Իգոր Պոպովի (Ռուսաստան) հետ արտգործնախարարներ Էդւարդ Նալբանդեանի և Էլմար Մամեդեարովի հանդիպումը քիչ առաջ է աւարտվւլ։ Ըստ նրա՝ հանդիպման ժամանակ քննարկւել է Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումը։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները այս օրերին Նիւ Եորքում մասնակցում են ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանին։
Tert.am

0 Պատգամ: