«Բամբիռը» կըներկայացնի

Հայաստանը EuroVoice

երաժշտական մրցոյթում





17:18 • 18.09.10
Orange-ի աջակցութեամբ «Բամբիռ» ռոք խումբն այս տարի կը մեկնի Աթենք` մասնակցելու սեպտեմբերի 23-ին և 24-ին հանրայայտ Օլիմպիական ստադիոնում կայանալիք EuroVoice երաժշտական հեռուստամրցոյթին:
«Լինելով Հայաստանի տնտեսական և հասարակական կեանքում ակտիւ դերակատարում ունեցող ընկերութիւն` մենք չենք կարող չմասնակցել նաև երկրի մշակութային կեանքին: Որպէս եւրոպական օպերատոր` մենք ուրախ ենք աջակցել Հայաստանի շնորհալի երաժիշտներին մասնակցելու համաեւրոպական և յատկապէս երիտասարդական միջոցառումներին, որոնք թոյլ կտան նրանց ոչ միայն բացայայտել իրենց հնարաւորութիւնները, այլ նաև ներկայացնել Հայաստանը եւրոպական բեմերում: Յաջողութիւն ենք մաղթում այս երիտասարդներին, նրանք իսկապէս յաղթանակի մեծ հնարաւորութիւններ ունեն»,- ասել է Orange-ի գլխաւոր տնօրէն Բրունօ Դիւթուան:
Հայաստանը ներկայացնող «Բամբիռն» ընտրւել է ինտերնէտային քւէարկութեան արդիւնքում՝ հաւաքելով առաւելագոյն թւով ձայներ։ EuroVoice-ում «Բամբիռը» կներկայացնի Հայաստանը իր «That’s fine with us» երգով, որի պրեմիէրան տեղի է ունեցել այսօր Orange-ի գլխաւոր խանութում կազմակերպւած ասուլիսի ժամանակ: Համընդհանուր քւէարկութեան արդիւնքերով Բամբիռը մայիսից զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ լսողների քանակով երգն առաջինն է, և ինտերնէտում այն լսել են 26 015 անգամ:
Tert.am

0 Պատգամ: