Forbes. -
«Բիլ Գէյթզը շարունակում է
մնալ ամենահարուստ
ամերիկացին.
Նրա ունեցւածքն աւելացել է
4 միլիարդ դոլարով»
«Forbes» ամսագիրը չորեքշաբթի երեկոյեան հրապարակել է Ամերիկայի ամենահարուստ մարդկանց թարմացւած ցուցակը, որը կրկին գլխաւորում է «Microsoft» ընկերութեան տէրը՝ Բիլ Գէյթզը։
Նախորդ տարւայ հետ համեմատած՝ նրա ունեցւածքն աճել է 4 միլիարդ դոլարով և կազմել է 54 մլրդ։ Այս թիւը մօտենում է նախաճգնաժամային (2007թ.) տարւայ Գէյթզի կապիտալին, որը կազմում էր 59 մլրդ դոլար։ Բացի դա, բարեգործական նպատակով նրա նւիրաբերած ընդհանուր գումարը կազմում է շուրջ 30 մլրդ դոլար, ինչն էլ Գէյթզին դարձնում է երկրագնդի ամենաառատաձեռն հովանաւորը։ Ինչպէս և անցեալ տարի, «Forbes»-ի ցուցակում երկրորդ տեղում է ներդրող Ուորէն Բաֆեթը, որի կապիտալն աճել է 5 միլիարդ դոլարով և հասել 44 մլրդ-ի։ Նոյն մակարդակը պահել և երրորդ տեղը գրաւել կարողացել է Լորենս Էլսոնը։ Նրա ակտիւները կազմել են 27 մլրդ դոլար։ ԱՄՆ ամենահարուստ քաղաքացիների 400 անձից բաղկացած ամենամեայ վարկանշային ցուցակում տեղ են գտել նաև Ուոլթոն և Քոչ ընտանիքները։ Իսկ ցուցակը եզրափակում է Նիւ Եորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը։

7օր
0 Պատգամ:
Post a Comment