Թշնամու ներխուժման

հետեւանքով երկու

զինծառայող է զոհւել


Սեպտեմբեր 23, 2010 12:22
«Չորրորդ ինքնիշխանությունը» տեղեկացնում է, որ Շուշիում շաբաթ օրը կայացել է երկու երիտասարդ զինծառայողների յուղարկաւորութեան արարողութիւնը: Տղաների կեանքը խլել է հակառակորդի «սնայպերը»: Նրանցից մէկը վիրաւորւել է, իսկ միւսը, տեսնելով, որ ընկերոջ կեանքին վտանգ է սպառնում, նետւել է առաջ՝ վերջինիս փրկելու: Սակայն նորից կրակոցներ են հնչել, եւ երկուսն էլ սպանւել են:
Այս մասին, սակայն, չի յիշատակում ՀՀ պաշտպանութեան նախարարութեան հաղորդագրութեան մէջ, որում ասւում է, թէ Ադրբեջանի զինեալ ուժերի առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զէնքերից եւ դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների ուղղութիւններում տեղակայւած Ղարաբաղեան դիրքապահների յետակէտների ուղղութեամբ արձակւել է 444-ից աւելի փամփուշտ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: