Պոլսոյ Պատրիարքարանը
մերժել է
թուրք գործարարների՝
փայտէ խաչ
տեղադրելու առաջարկը
Սեպտեմբեր 14, 2010 19:03
Պոլսոյ Հայոց Պատրիարքարանը մերժել է Վանի նահանգի թուրք գործարարների առաջարկը՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վրայ փայտէ խաչ տեղադրելու մասին:
Ինչպէս NEWS.am-ին յայտնում են Վանի աղբիւրները, նահանգի գործարարները սեպտեմբերի 14-ին դիմել են Պոլսոյ Պատրիարքարանին եւ խնդրել փայտէ ժամանակաւոր խաչ տեղադրել, քանի որ չեն հասցնում մետաղեայ խաչը տեղադրել եկեղեցու գմբէթին: Թուրք գործարարները, ովքեր շահագրգռւած են Վանի Աղթամար կղզում սեպտեմբերի 19-ի պատարագի անցկացմամբ, յայտնել են, թէ չեն հասցնի մինչեւ պատարագի օրը մետաղէ խաչը տեղադրել, եւ խաչի խորհուրդը պահպանելու համար լաւ կլինի փայտէ խաչ դնել եկեղեցու գմբէթին:
Պոլսոյ Պատրիարքարանը, սակայն, մերժել է թուրք գործարարներին եւ խստօրէն յայտնել, որ արգելում է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմէթին փայտէ խաչի տեղադրումը:
NEWS.am-ը փորձեց լուրի իսկութիւնը ճշտել Պոլսոյ պատրարքարանից: Պատրիարքարանից Հայր Թաթուլը յայտնեց, որ նման առաջարկի մասին ինքը տեղեակ չէ: «Առաջարկ կար, որ պէտք է տեղադրւէր երկաթեայ խաչը, սակայն դրա տեղադրումը երկար աշխատանք է պահանջում»: Հարցին, թէ հնարաւոր է, որ առաջարկ եղել է, սակայն պատրիարքարանը տեղեակ չէ, Հայր Թաթուլը պատասխանեց. «Եթէ անգամ այսպիսի առաջարկ է արւել, այն տրամաբանական չէ, որ ընդունելի լինի մեզ համար, որովհետեւ փայտէ դրւելիք խաչը յետոյ կլիմայի հետ կապւած տեղահանւելիք խաչ է լինելու: Պիտի տեղադրել երկաթեայ խաչը՝ իր բնական ընթացքով: Ի՞նչ է նշանակում՝ նախ փայտէ խաչ դնել, յետոյ այն հանել ու ուրիշը դնել»: Ի դղպ, Հայր Թաթուլն ասաց, որ NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցից րոպեներ անց մեկնելու է Վան:
Նշենք, որ թուրք գործարարները յայտնել են, թէ ամէն ջանք գործադրելու են՝ եկեղեցու գմբէթին մինչեւ պատարագ խաչը տեղադրելու ուղղութեամբ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment